Իգգի Ազալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգգի Ազալիա
Հիմնական տվյալներ
Ծնված հունիսի 7, 1990
Երկիր Ավստրալիա Ավստրալիա, Սիդնեյ
Մասնագիտություն Երգչուհի-երգահան, մոդել
Գործունեություն 2007-ներկա
Լեյբլ Virgin EMI, Island Def Jam (ներկա)
Mercury, Grand Hustle (նախկին)
Կայք www.iggyazalea.com

Ամետիստ Ամելիա Կելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, ծնվ.՝ 1990թ. հունիսի 7, Սիդնեյ), ավելի հայտնի է որպես Իգգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea), ավստրալացի երգչուհի-երգահան և մոդել։ Նա Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում և Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Նա առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպ ալբոմը։[1] 2012 թվականին նա կնքեց պայմանագիր Mercury Records-ի հետ, իսկ հաջորդ տարի Island Def Jam-ի հետ։ 2012-ի գարնանը Իգգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը։[2]

2012-ին Իգգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին նա թողարկեց իր երկրորդ միքսթեյպ ալբոմը, որը կոչվում է «TrapGold»։

Իգգին իր «The New Classic» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2014 թվականի ապրիլի 21-ին։ Ալբոմը ի սկզբանե նախատեսվում էր թողարկել Grand Hustle և Interscope Records լեյբլների օգնությամբ, սակայն այդ լեյբլների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով ալբոմի ձայնագրությունը կատարել է Island Def Jam լեյբլը։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որը նաև Իգգիի դեբյուտային սինգլն է, մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունենում է հաջողություններ։ Ալբոմի մյուս 4 սինգլներն են` «Bounce»-ը, «Change Your Life»-ը (T.I.-ի հետ), «Fancy»-ն (Չարլի ԷքսՍիԷքսի հետ) և «Black Widow»-ը (Ռիտա Օրայի հետ)։ Նրա «Fancy» երգը ներկայումս դարձել համաշխարհային հիթ և արդեն գլխավորել է Բիլբորդ թեժ 100 հիթ շքերթը՝ դարձնելով Իգգին չորրորդ իգական ռեփերը ով երբևե գլխավոր է այդ ցանկը։

Վաղ կյանք[խմբագրել]

Ամետիստ Ամելիա Կելլին ծնվել է 1990 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Մուլումբիմբի, որտեղ նրանք ապրել են իր հոր կողմից կառուցված տանը։[3][4][5] Նրա հայրը եղել է նկարիչ և կոմիքսներ նկարազարդող, իսկ մայրը աշխատել է որպես մաքրող՝ հանգստյան տներում և հյուրանոցներում։ Իգգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից։[4] Մինչև հանդես գալը որպես սոլո արտիստ նա 2 այլ աղջիկների հետ հիմնադրել է մի խումբ, սակայն որոշակի ժամանակ անց Իգգին որոշում է թողնել խումբը քանի որ մյուս աղջիկները այդքան էլ լուրջ չէին վերաբերվում այդ ամենին։

Իգգին դեռ դպրոցական տարիքում միշտ ցանկություն է ունեցել տեղափոխվելու Ամերիկա։ Նա պնդում էր որ ատում է դպրոցը և չունի ոչ մի ընկեր այնտեղ։[6] 2006 թվականին երբ նա 16 տարեկան էր մեկնեց ԱՄՆ։ Նա իր ծնողներին ասել էր որ իր ընկերոջ հետ գնում է արձակուրդի, սակայն որոշակի ժամանակ անց նա որոշեց մնալ և ասաց նրանց որ չի վերադառնում․ «Ես գծված էի Ամերիկայի համար քանի որ ես զգում էի օտար իմ սեփական երկրում։ Ես սիրահարված էի հիփ-հոփին և Ամերիկան դրա ծննդավայրն է․․․»։[7][8]

Կարիերա[խմբագրել]

2010-11: Տեղափոխությունը Ամերիկա և կարիերայի սկիզբը[խմբագրել]

Երբ Իգգին եկավ Միացյալ Նահանգներ, սկզբում նա բնակություն հաստատեց Մայամիում, Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ ԱՄՆ-ում Իգգին հանդիպում է մի տղայի Interscope Records ձայնագրման ստուդիայից, ով նրան առաջարկում է տեղափոխվել Լոս Անջելես և 2010 թվականի ամռանը Իգգին որոշում է տեղափոխվել։ 2011 թվականին նա սկսում է ներբեռնել մի շարք ֆրիսթայլ տեսահոլովակներ Յութուբում, որոնք հետագայում արգելափակվում են։ Իգգիի կարիերան սկսում է ծաղկել «Pu$$y» կոչվող իր առաջին պաշտոնական տեսահոլովակի թողարկումից հետո, որը ներբեռնվում է նրա Յութուբի էջում։

2011 թվականի սեպտեմբերի 27-ին երգչուհին թողարկում է իր առաջին միքսթեյպ ալբոմը «Ignorant Art» անվանումով։ Ալբոմում ընդգրկվել են իր «Pu$$y» երգը և այլ 8 երգեր, որոնից մի քանիսը դուետներ են։ 2011-ի նոյեմբերին Իգգին թողարկում է տեսահոլովակ իր «My World» երգի համար։ Նույն տարվա դեկտեմբերին երգչուհին հայտարարում է որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The New Classic»։[9] 2012 թվականի հունվարի 11-ին Իգգին իր «Ignorant Art» ալբոմի «The Last Song» երգի համար թողարկում է տեսահոլովակ։[10] 2012-ի հունվարին «Billboard»-ի հետ հարցազրույցում նա ասում է որ հույսեր ունի թողարկելու իր «The New Classic» ալբոմը հունիս ամսին, իսկ իր դեբյուտային սինգլը մարտին։[11]

2012: Լեյբլի հարցեր և «Glory»[խմբագրել]

Իգգի Ազալիան 2012թ. սեպտեմբերին կարմիր գորգի վրա

Իգգին իր «The New Classic» դեբյուտային ալբոմի թողարկման համար որոշում է համագործակցել ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ, սակայն Interscope Records-ը թույլ չի տալիս T.I.-ին զբաղվելու ալբոմի աշխատանքներով և Իգգին դադարեցնում է իր համագործակցությունը լեյբլի հետ։ Երգչուհու դեբյուտային ալբոմի թողարկումը այնուհետև հետաձգվում է։ [12] 2012 թվականի սկզբին Իգգին հայտնվում է «XXL» ամսագրի «Թոփ 10 նորեկներ» ցանկում՝ դառնալով առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց այդ ցանկում։[13] 2012-ի մարտի 26-ին երգչուհին իր Յութուբի էջում ներբեռնեց իր «The New Classic» ալբոմի «Murda Bizness» կոչվող գլխավոր սինգլը, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։

2012-ի մայիսի 31-ին դիջեյներ Սթիվ Աոկին և Անգեր Դիմասը Իգգի հետ համագործակցությամբ թողարկեցին իրենց «Beat Down» սինգլը։ [14] Հաջորդ ամիս՝ հունիսի 24-ին «Murda Bizness» երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, իսկ հուլիսի 21-ին տեսահոլովակը ներբեռնվեց համացանց։[15] Իգգիի «Glory» կոչվող մինի ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել մայիսին, սակայն ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին։ 2012-ի սեպտեմբերին «Levi Strauss & Co.» ընկերությունը հայտարարեց որ Իգգին դառնալու է իրենց ջինսերի հավաքածույի նոր դեմքը։ Նույն ամսում երգչուհին հայտարարեց որ իր «TrapGold» կոչվող երկրորդ միքսթեյպ ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 11-ին։ Ալբոմի թողարկման աշխատանքներում նա համագործակցել է Diplo-ի և FKi-ի հետ։

2013-ներկա: «The New Classic»[խմբագրել]

2013 թվականի հունվարին և փետրվարին, երբ Իգգին աշխատում էր իր առաջիկա սինգլների և դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, նա մասնակիցը դարձավ Ռիտա Օրայի «Ռադիոակտիվ տուրին» Մեծ Բրիտանիայում։[16] Տուրի շրջանակներում նա կատարեց իր դեբյուտային ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին «BBC Radio 1Xtra»-ում։[17] Փետրվարի 13-ին Իգգին հայտարարեց որ կնքել է պայմանագիր Mercury Records լեյբլի հետ։[18] 2013-ի մարտի 13-ին կայացավ երգչուհու «Work» կոչվող առաջին դեբյուտային սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ [19] Նույն ամսում նա նաև միացավ ամերիկացի ռեփեր Նասի «Life Is Good» Եվրոպական տուրին։[20]

2013-ի ապրիլի 23-ին նա հայտարարեց որ կնքել է պայմանագիր Island Def Jam լեյբլի հետ։[21] Ապրիլի 26-ին «BBC Radio 1»-ում կայացավ երգչուհու «Bounce» կոչվող երկրորդ սինգլի պրեմիերան։[22]

Իգգի Ազալիան 2014թ. մայիսին Նյու Յորքի «Irving Plaza» համերգասրահում

2013-ի հուլիսի 29-ին Իգգին հայտարարեց որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show World Tour» տուրի Ավստրալիա այցելության ժամանակ նա կատարելու է համերգային ծրագրի բացումը։[23] Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ երգչուհու «The New Classic» ալբոմի «Change Your Life» կոչվող երրորդ սինգլի պրեմիերան, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։[24][25][26] Երգի հեսահոլովակի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին Իգգի Յութուբի էջում։[1]

Իգգին իր դեբյուտային ալբոմը նախատեսում էր թողարկել 2013-ի հոկտեմբերին, սակայն «Herald Sun»-ի հետ հարցազրույցում նա հայտարարեց որ Բեյոնսեի տուրում իր մասնակցության հետ կապված աշխտանքների պատճառով իր հետ համագործակցող լեյբլը թույլ չի տալիս ձայնագրել «The New Classic» ալբոմը մինչև 2014 թվականի մարտ ամիսը։[27] 2013-ի նոյեմբերի 10-ին Իգգին ամերիկացի երգիչ Ռոբին Թիքի հետ կատարեց նրա «Blurred Lines» երգը «MTV Europe Music Awards 2013»-ում։[28]

Դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց տեղեկատվություն որ երգչուհին պատրաստվում է թողարկել նոր երգ՝ «Leave It» անվանմամբ։[29][30][31] 2014 թվականի փետրվարի 5-ին Իգգին հայտարարեց որ թողարկելու է մի նոր սինգլ, որը կոչվելու է «Fancy» և այն համագործացկությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ է։[32] Երգի պրեմիերան կայանում է փետրվարի 6-ին BBC Radio 1 Xtra ռադիոկայանի եթերում։ Երգի պրեմիերայից հետո հայտնի է դառնում որ «Fancy»-ն այն երգն է որը ի սկզբանե նախատեսված էր թողարկել «Leave It» անվանմամբ։[33] Երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 4-ին, իսկ տեսահոլովակի գաղափարը ոգեշնչված է 1995 թվականին նկարահանված «Անտեղյակ» ամերիկյան կատակերգական ֆիլմից։[34] «Fancy»-ն ներկայումս դարձել է Իգգիի ամենահաջողակ սինգլը և այն նրա միակ սինգլն է որը մտել է ամերիկյան Բիլբորդ թեժ 100 հիթ շքերթ։[35] Երգը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը Բիլբորդի թեժ ռեփ երգեր հիթ շքերթում։[36] Մայիսի 28-ին «Fancy»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Բիլբորդ թեժ 100 հիթ շքերթը և Իգգին դառնում է չորրորդ իգական ռեփերը, ով երբևե գլխավոր է այդ ցանկը։

Ապրիլի 21-ին Իգգին թողարում է իր «The New Classic» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը։[37] Ալբոմը Բիլբորդ 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 52,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։ Ապրիլի 23-ից երգչուհին սկսում իր «The New Classic Tour» համերգային շրջագայությունները։[38] Այս ընթացքում Իգգին համագործակցում է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեյի հետ, ով ապրիլի 28-ին Իգգիի հետ թողարկում է իր «Problem» սինգլը։ Իգգին նաև ունի զուգերգ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, որը ընդգրկվել է նրա 2014 թվականին թողարկված «A.K.A.» կոչվող ութերրորդ ստուդիական ալբոմում։

Հուլիսի 8-ին երգչուհի Ռիտա Օրայի նա թողարկեց իր «Black Widow» երգը, որը նրա ալբոմի հինգերորդ սինգլն է։

Կատարողական արվեստ[խմբագրել]

Իգգին ամերիկացի ռեփեր Միսի Էլիոտին համարում է իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն թողած կին ռեփերը

Իգգին ռեփ կարդում է հարավամերիկյան ակցենտով, չնայած երբ խոսում է նրա ավստրալական ակցենտ բավակին ուժեղ է արտահայտվում։ Երբ նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, նա սկզբում բնակվում էր Մայամիում, իսկ ավելի ուշ Ատլանտայում և մեծապես լինելով Հարավային հիփ հոփի ասպարեզում, այն ունեցավ իր մեծ ազդեցությունը նրա երաժշտության և ակցենտի վրա։ Իր հարցազրույցներից մեկում Իգգին նշում է. «Ես ապրել եմ հարավում հինգ տարի։ Դուք վերցնում եք բաներ ձեր շրջապատից և ուսուցիչներից։ Այն մարդիկ, ովքեր սովորեցրել են ինձ ռեփ կարդալ նրանք բոլորը հարավից են և այդպես էր այն երաժշտությունը որ ես լսել եմ որպես դեռահաս։»[39] Իգգին իր առաջին՝ «Glory» կոչվող դեբյուտային մինի ալբոմը, մտադիր էր կենտրոնացնել ամբողջովին հարդկոր ռեփ ժանրի շուրջ, սակայն ալբոմը ներառում է նաև այլ ժանրեր, այդ թվում և էլեկտրոնային դենս երաժշտություն։[40][41]

Չնայածին Իգգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից, սակայն հիփ հոփ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ 11 տարեկանից երբ նա լսում էր Թուփաք Շակուրի «Baby Don't Cry (Keep Ya Head Up II)» երգը. «Դա այն երգն էր, որը ստիպեց ինձ սիրահարվել երաժշտությանը և նաև այն՝ ինչը առաջացրեց կախարդանք Թուփաքի նկատմամբ։ Այն հետագայում ստիպեց ինձ վերցնել իմ սեփական գրիչը և գրել երգեր։»[39] Իր վաղ հարցազրույցներից մեկում Իգգին նաև նշում է իր կարիերայի վրա Թուփաքի ունեցած ազդեցության մասին. «Ես հիվանդագին մոլուցքով էի տարված։ Ես ունեի Թուփաքի բոլոր նկարները որ երբևե փակցրել էի իմ պատին։»[39] Իգգին նաև իր կարիերայի վրա ազդեցություն ունեցած արտիստներից է համարում կին ռեփեր Միսի Էլիոտին։

Բացի երաժշտությունից Իգգին նաև նշել է տարբեր կանանց անուններ, ովքեր ոգեշնչվել է նրան նորաձևության ոլորտում։ Նրանց շարքում են՝ Գրեյս Քելլին, Գվեն Ստեֆանին, Spic Girls-ը, Վիկտորիա Բեքհեմը և Ֆրեն Դեշերը։[39]

Մրցանակներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Իգգի Ազալիայի մրցանակներ


Սկավառակագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Իգգի Ազալիայի սկավառակագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 «Iggy Azalea Paints a New Face on Hip-Hop with 'Ignorant Art'»։ Rap-Up։ 13 October 2011։ http://www.rap-up.com/2011/10/13/iggy-azalea-paints-a-new-face-on-hip-hop-with-ignorant-art/։ Վերցված է 27 September 2013։ 
  2. «Idolator And Levi's Present Iggy Azalea: Go Forth»։ Idolator։ 13 September 2012։ http://idolator.com/6803761/iggy-azalea-interview։ Վերցված է 27 September 2013։ 
  3. Ryder, Caroline (2012)։ «Iggy Goes Pop»։ Dazed Digital։ http://www.dazeddigital.com/music/article/13124/1/iggy-goes-pop։ Վերցված է 27 September 2013։ 
  4. 4,0 4,1 Lewis, Brittany (26 September 2011)։ «Iggy Azalea: "I Get Compared To Kreayshawn...It's Annoying"»։ Global Grind։ http://globalgrind.com/2011/09/26/iggy-azalea-interview-australian-rapper-exclusive/։ Վերցված է 27 September 2013։ 
  5. Ahmed, Insanul (2 October 2011)։ «Who Is Iggy Azalea?»։ Complex։ http://www.complex.com/music/2011/10/who-is-iggy-azalea#2։ Վերցված է 27 September 2013։ 
  6. Haithcoat, Rebecca (28 October 2011)։ «Meet Iggy Azalea, the Street Smart Blonde Bombshell Behind "Pu$$y"»։ LA Weekly։ http://blogs.laweekly.com/westcoastsound/2011/10/iggy_azalea.php?page=2։ Վերցված է 27 September 2013։ 
  7. «Iggy Azalea Biography»։ http://www.wowzamagazine.com/pop-culture/features/item/254-so-who-the-hell-is-iggy-azalea։ Վերցված է 16 January 2013։ 
  8. «So ... who the hell is Iggy Azalea?»։ Wow Magazine։ 16 January 2012։ http://www.sing365.com/music/lyric.nsf/Iggy-Azalea-Biography/B03C4A251163C37B48257A060023646B։ Վերցված է 16 January 2013։ 
  9. Exclusive Iggy Azalea Interview | We Are Your Friends. Yourfriendshouse.com (2011-12-09). Retrieved on 2012-11-22.
  10. «Iggy Azalea - The last song»։ YouTube։ 2012-01-10։ https://www.youtube.com/watch?v=fqkKdCs5Nz4։ Վերցված է 2012-02-18։ 
  11. Exclusive: Iggy Azalea Talks Interscope Deal, Jimmy Iovine & More – The Juice. Billboard (2012-01-27). Retrieved on 2012-11-22.
  12. «Iggy Azalea at The Breakfast Club [06-21-12] - Power 105.1»։ YouTube։ 23 June 2012։ https://www.youtube.com/watch?v=xoV-MSQLgLc։ Վերցված է 5 July 2013։ 
  13. «And XXL's 2012 Freshmen are…»։ 2DopeBoyz։ 28 February 2012։ http://www.2dopeboyz.com/2012/02/28/and-xxls-2012-freshmen-are-2/։ Վերցված է 28 February 2012։ 
  14. Becky Bain (3 May 2012)։ «Iggy Azalea Teams Up With Steve Aoki & Angger Dimas For "Beat Down"»։ Idolator։ http://idolator.com/6426901/iggy-azalea-steve-aoki-beat-down։ Վերցված է 26 June 2012։ 
  15. «Iggy Azalea "Murda Bizness" (featuring T.I.) [Video Premiere]»։ Josepvinaixa.com։ 21 July 2012։ http://www.josepvinaixa.com/blog/iggy-azalea-murda-bizness-video-premiere/։ Վերցված է 5 July 2013։ 
  16. «Rita Ora Announces New 'Radioactive' Tour Dates As First Four Shows Sell Out»։ Mtv.co.uk։ http://www.mtv.co.uk/music/urban/7992-rita-ora-announces-new-radioactive-tour-dates-as-first-four-shows-sell-out։ Վերցված է 30 December 2012։ 
  17. «New Music: Iggy Azalea – ‘Work’»։ Rap-Up.com։ http://www.rap-up.com/2013/02/11/new-music-iggy-azalea-work/։ Վերցված է 17 April 2013։ 
  18. «Iggy Azalea Signs To Mercury Records»։ Pappzd.com։ 13 February 2013։ http://pappzd.com/2013/02/iggy-azalea-signing-mercury-records/։ Վերցված է 17 April 2013։ 
  19. «VIDEO: IGGY AZALEA – ‘WORK’»։ Rap-Up։ 13 March 2013։ http://www.rap-up.com/2013/03/13/video-iggy-azalea-work/։ Վերցված է 13 March 2013։ 
  20. «Video: Iggy Azalea – ‘Work’»։ Rap-Up.com։ 13 March 2013։ http://www.rap-up.com/2013/03/13/video-iggy-azalea-work/։ Վերցված է 17 April 2013։ 
  21. «UPDATE: Iggy Azalea & Island Def Jam Confirm Record Deal»։ Xxlmag.com։ 23 April 2013։ http://www.xxlmag.com/news/2013/04/iggy-azalea-inks-record-deal-with-island-def-jam/։ Վերցված է 16 June 2013։ 
  22. «New Song: Iggy Azalea - 'Bounce'»։ Directlyrics.com։ 26 April 2013։ http://www.directlyrics.com/new-song-iggy-azalea-bounce-news.html։ Վերցված է 16 June 2013։ 
  23. http://idolator.com/7473922/iggy-azalea-joins-beyonce-on-her-australian-tour
  24. http://hiphopwired.com/2013/08/19/iggy-azalea-ft-t-i-change-your-life-listen/
  25. http://www.missinfo.tv/index.php/iggy-azalea-change-your-life-ti/
  26. http://www.josepvinaixa.com/blog/iggy-azalea-change-your-life-single-premiere/
  27. http://www.news.com.au/entertainment/music/australias-most-successful-rapper-iggy-azalea-wants-to-become-beyonces-bff/story-e6frfn09-1226732926166
  28. «Robin Thicke Performs with Iggy Azalea at MTV EMA»։ Rap-Up։ 10 November 2013։ http://www.rap-up.com/2013/11/10/video-robin-thicke-performs-with-iggy-azalea-at-mtv-ema/։ Վերցված է 11 November 2013։ 
  29. «Twitter / IGGYAZALEA: I can't seem to hold down the»։ Twitter.com։ 8 December 2013։ https://twitter.com/IGGYAZALEA/status/409823177716404225։ Վերցված է 16 April 2014։ 
  30. Sawyer, Jonathan (5 December 2013)։ «Iggy Azalea – Leave It (Produced by DJ Mustard)»։ Hypetrak։ http://hypetrak.com/2013/12/iggy-azalea-leave-it-produced-by-dj-mustard/։ Վերցված է 6 February 2014։ 
  31. «New Music: Iggy Azalea 'Leave It'»։ Vibe։ 5 December 2013։ http://www.vibe.com/article/new-music-iggy-azalea-leave-it?utm_source=sc-tw&utm_medium=ref&utm_campaign=IAzalea։ Վերցված է 16 April 2014։ 
  32. Corner, Lewis (5 February 2014)։ «Iggy Azalea, Charli XCX for new single 'Fancy'»։ Digital Spy։ http://www.digitalspy.co.uk/music/news/a549102/iggy-azalea-charli-xcx-for-new-single-fancy.html։ Վերցված է 6 February 2014։ 
  33. «Iggy Azalea "Fancy" (featuring Charli XCX) [Single Teaser»]։ Ultimate Music։ 6 February 2014։ http://www.josepvinaixa.com/blog/iggy-azalea-fancy-teaser/։ Վերցված է 6 February 2014։ 
  34. Gusmaroli, Danielle (4 March 2014)։ «PICTURE EXCLUSIVE: As if! Iggy Azalea pays homage to Alicia Silverstone's Clueless character Cher in her new video»։ Daily Mail։ 
  35. Baker, Soren։ «Hip Hop Singles Sales: Week Of 04/13/14 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.28497/title.hip-hop-singles-sales-week-of-04-20-14։ Վերցված է 25 April 2014։ 
  36. Ramirez, Rauly։ «Iggy Azalea's 'Fancy' Hits No. 1 on Hot Rap Songs Chart»։ Billboard.com։ http://www.billboard.com/articles/columns/the-juice/6069799/iggy-azaleas-fancy-hits-no-1-on-hot-rap-songs-chart։ Վերցված է 25 April 2014։ 
  37. «iTunes – Music – The New Classic (Deluxe Version) – Iggy Azalea»։ Itunes.apple.com։ 10 March 2014։ https://itunes.apple.com/gb/album/new-classic-deluxe-version/id834915094։ Վերցված է 10 March 2014։ 
  38. Ortiz, Edwin (24 February 2014)։ «Iggy Azalea Announces The New Classic Tour & Dates»։ http://www.complex.com/music/2014/02/iggy-azalea-the-new-classic-tour-dates։ Վերցված է 12 April 2014։ 
  39. 39,0 39,1 39,2 39,3 Shepherd, Julianne (10 April 2012)։ «Iggy Azalea Discusses Her Musical Influences, Identifying with Australian Culture and More with The Pop Manifesto»։ http://thepopmanifesto.com/issue09/iggy-azalea։ Վերցված է 16 January 2012։ 
  40. JP DelaCuesta (13 July 2012)։ «EXCLUSIVE: Iggy Azalea Talks Collaboration With Pusha T And Cee Lo On "Glory EP"; T.I.’s Role On Her Debut Album»։ AllHipHop։ http://allhiphop.com/2012/07/13/exclusive-iggy-azalea-talks-collaboration-with-pusha-t-and-cee-lo-on-glory-ep-t-i-s-role-on-her-debut-album/։ Վերցված է 21 September 2012։ 
  41. Fleischer, Adam (4 August 2012)։ «Iggy Azalea, Glory EP»։ Review։ XXL։ http://www.xxlmag.com/reviews/2012/08/iggy-azalea-glory-ep/։ Վերցված է 6 August 2012։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]