Իբիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իբիկոս (հին հունարեն` Ἴβῠκος, մ.թ.ա. 6-5 դդ.), հին հույն բաաստեղծ։

Ծնվել է Իտալիայի Հռեգիոն քաղաքում։ Նրանից մեզ է հասել 40 ոտանավոր։ Նա Ստեսիքորի հիմներից զարգացրել է էնկոմիան, մարդկային հիմնը, որ նվիրել է իր ժամանակակիցներին։

Ապրել է Պոլիկրատես բռնակալի պալատում և գրել բազմաթիվ սիրային ոտանավորներ։ Նա սպանվել է ճանապարհին, երբ գնում էր մասնակցելու Իսթմյան խաղերին, և մեռնելու ժամանակ օգնության է կանչում կռունկներին, որոնք թռչում էին այն պահին, երբ մարդասպաններն սպանում էին բանաստեղծին։

Պատմում են, որ Կորնթոսում մի ներկայացման ժամանակ թատրոնի վրայով թռչում են կռունկները։ Մարդասպաններից մեկն այդ տեսնելով` բացականչում է. «Նայի՛ր, ահա Իբիկոսի կռունկները»։ Այդ րոպեին նրանց ձերբակալում են և ստիպում խոստովանել իրենց հանցանքը։ Դրանից առաջացել է «Իբիկոսի կռունքները» դարձվածային արտահայտությունը։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմության։ Երևան: «Լույս», էջ 131-132։