Ի՞նչ որտե՞ղ ե՞րբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ի՞նչ որտե՞ղ ե՞րբ (ռուս.՝ Что? Где? Когда?), ռուսախոս միջավայրում տարածված ինտելեկտուալ հաղորդաշար: Խաղը ստեղծված է եղել 1975 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի կողմից: Խաղը շատ շուտով դարձավ այնքան հանրաճանաչ, որ բացի բնօրինակ հեռուստացուցային տարբերակից ի հայտ է եկել նաև խաղի սպորտային տարբերակը: Խաղի հիմնական սկզբունքն է կազմում մեկ րոպեի ընթացքում ուղեղային գրոհի օգնությամբ վեց խաղացողների կողմից իրենց տված հարցին ճիշտ պատասխանի որոնումը:

Արտաքին հղումներ[խմբագրել]