Ժունինյո Պերնամբուկանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Ժունինյո Պերնամբուկանո
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Antônio Augusto Ribeiro Reis Junior
Ծննդյան թիվ   հունվարի 30, 1975 (1975-01-30) (38 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   Ռեսիֆե, Բրազիլիա
Հասակ 1.80 մ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Վասկո դա Գամա
Համար 8
Ազգային հավաքական
1999 - 2006 Բրազիլիա Բրազիլիա 40 (6)


Անտոնիո Աուգուստո Ռիբեիրո Ռեիս Ժունիոր կամ պարզապես Ժունինյո (պորտ.՝ Antônio Augusto Ribeiro Reis Junior, Հունվարի 30, 1975, Ռեսիֆե, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան և տուգանային հարվածների վարպետ: Ժունինյոն համարվում է բոլոր ժամանակների լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկը:

Ժունինյոի ֆուտբոլային կարիերան սկսվել է «Վասկո դա Գամա» ակումբում, որի հետ նա հաղթել է մի քանի մրցանակներ, որոնց թվում են Բրազիլիայի առաջնությունում երկու հաղթանակները (1997 և 2000): 2001-ին Ժունինյոն տեղափոխվեց ֆրանսիական «Լիոն»: «Լիոնի» կազմում ֆուտբոլիստը յոթ անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: 2009-ին Ժունինյոն, «Լիոնի» հետ պայմանագրի ավարտից հետո, տեղափոխվում է քաթարական «Ալ-Գարաֆա» ակումբ: 2011 թվականին Ժունինյոն վերադարձել է «Վասկո դա Գամա», որտեղ սկսել էր իր կարիերան:

Բրազիլիայի հավաքականի կազմում Ժունինյոն անց է կացրել 40 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:

Ժունինյոն համարվում է աշխարհի լավագույն տուգանայիններ իրացնողներից մեկը: «Լիոն»-ի կազմում նա 44 անգամ է տուգանայինից գրավել է մրցակիցների դարպասը: Նրա հարվածներից հետո գնդակը գրեթե չի պտտվում օդում: Այն փոխում է իր ուղղությունը անկանխատեսելիորեն, որից հետո դարպասապահը դժվարությամբ է կարողանում պահել գնդակը:

Աղբյուրներ[խմբագրել]