Ժուլիո Սեզար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Júlio César FC Internazionale.jpg

Ժուլիո Սեզար Սոարեզ դե Էսպինդոլա (պորտ.՝ Júlio César Soares de Espíndola) կամ պարզապես Ժուլիո Սեզար, բրազիլացի դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Ներկայումս հանդես է գալիս պորտուգալական Բենֆիկա ակումբում[1][2], Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ[3]: 1997-2004 թ. հանդես է եկել բրազիլական Ֆլամենգո ՖԱ-ում։

2004-ին պայմանագիր է ստորագրել իտալական Ինտերի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ թվականին չի տեղափոխվում տվյալ ակումբ։ Նա վարձավճարով տեղափոխվում է իտալական Կյեվո ՖԱ որի կազմում սակայն չի անցկացնում և ոչ մի հանդիպում[4]։ 2005-ին Ժուլիոն այնուամենայնիվ տեղափոխվում է Միլանի Ինտեր, որի կազմում հանդես է գալիս 3 տարի, փոխարինելով փորձառու դարպասապահ Ֆ. Տոլդոին։ 2009 և 2010 թթ Ինտերի կազմում արժանանացել է առաջնության լավագույն դարպասապահի կոչմանը։ 2012-ին տեղափոխվելով Անգլիա և հանդես է գալիս Քուինս Պարկ Ռենջերսի կազմում 2 տարի[5]։ 2014թ-ին տեղափոխվել է «Տորոնտո» ակումբ, խաղալով, 30 համարի մարզաշապիկով, ներկայումս հանդես է գալիս «Բենֆիկայում»։

Կարիերան Ազգային Հավաքականում[խմբագրել]

Բրազիլիայի ազգային հավաքականում կարիերան սկսել է 2003 թ-ին, իր հավաքականի հետ հանդես գալով Ամերիկայի Գավաթի խաղարկությանը։ Մասնակցել է 2003, 2005, 2007, 2009, 2013 թթ ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին, 2006-2014 թթ ԱԱ-ին։ Իր հավաքականի հետ արժանացել է ավելի քան 80 մրցանակների։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]