Ժուլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brown Shrike I IMG 7902.jpg

Ժուլան (Lanius cristatus) - շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։

Ժուլանը զգալիորեն փոքր է շամփրուկների մյուս տեսակներից։ Արուի գլուխը և պարանոցի վերին մասը մոխրագույն են, մեջքը` շագանակագույն, պոչը, թևերը և կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածվող շերտը` սև, պոչի եզրային փետուրները և որովայնը` սպիտակ, կուրծքը` վարդագույն։ Քաշը` 25-35 գ, թևի երկարությունը` 81-102 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին` զույգերով։ Գերադասում է բնակվել անտառների բացատներում, բաց տարածություններում, որտեղ կան թփուտներ, ինչպես նաև բնակավայրերում ու քաղաքամերձ այգիներում։ Բնադրվում է թփերի, ծառերի վրա, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, տեղադրում գետնից 60 սմ - 3 մետր բարձր։ Ժուլանի բնադրումը նշված է նաև Երևանի քաղաքամերձ անտառներում ու պուրակներում, Սևանա լճի ավազանի նորաստեղծ անտառներում։ Մայիս ամսին դնում է 3-6 սպիտակ, վարդագույն կամ նարնջագույն պտերով ձվեր։ Սնվում է բզեզներ։

Տարածված է Եվրոպայի հարավում` Իտալիայում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Տիբեթում, Չինաստանում, Ճապոնիայում, Արևմտյան Սիբիրում, Ենիսեյի ափերին, Կամչատկայում, Կովկասում, Միջին Ասիայում։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 36. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով