Ժորժ Սարգիսյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Սարգիսյան թատերախումբ
Տեսակթատերախումբ
Երկիր Արգենտինա
Հիմնադրման ամսաթիվ1984

«Ժորժ Սարգիսյան» թատերախումբ, ստեղծվել է 1984 թվականին Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ լիբանանահայ դերասան, ռեժիսոր, մշակութային գործիչ Ժորժ Սարգիսյանի։ Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Գալուստ Ճանսզյան։ Նպատակն է հայ մշակույթի և հայոց լեզվի պահպանումն ու զարգացումը Արգենտինայի հայ գաղութում։ 1990 թ-ից ներկայացումները տրվում են զուգահեռ թարգմանությամբ (իսպաներեն)։ Թատերախումբն ակտիվ մասնակցում է գաղութում կազմակերպվող ազգային բոլոր կարևոր միջոցառումներին։ Բեմադրություններից են Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (1985), «Կիփկիո արքան» (1988), Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» (1990), Վիլյամ Սարոյանի «Երջանիկ ծնունդ» (1991) և այլն։ Թատերախմբում են Սարգիս Մուշյանը, Էտկարատո Գևորգյանը, Հերմինե Ճանսգյանը և ուրիշներ։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Ուրուգվայում, Երևանում (1999Կաղապար:Արգենտինա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։