Ժորժ Սարգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Սարգիսյան
Ծնվել էհուլիսի 26, 1915(1915-07-26)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 18, 1982(1982-09-18) (67 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և ռեժիսոր

Ժորժ Սարգիսյան (հուլիսի 26, 1915(1915-07-26), Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 18, 1982(1982-09-18), Բեյրութ, Լիբանան), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Սարգիսյանը ծնվել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառի Խարբերդ քաղաքում։ Սովորել է Հալեպի Կիլիկյան ազգային, Բեյրութի Սուրբ Նշան վարժարաններում։ Բեմական գործունեությունը սկսել է Բեյրութում 1938 թվականին։ 1941 թվականից եղել է «Իփեկյան թատերախմբի» հիմնադիր-դերասաններից, 1952-1980 թվականներին` ղեկավար։ 1980-1981 թվականներին Արգենտինայի, Ուրուգվայի, Կանադայի, ԱՄՆ-ի հայ դերասանների ուժերով բեմադրել է պիեսներ։ 1984 թվականին Բուենոս Այրեսում կազմակերպվել է «Ժորժ Սարգիսյան» թատերախումբը[1]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]