Ժորա Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորա Աղաջանյան | |
---|---|
մարտի 10, 1961 - հունիսի 16, 1993 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Վաղուհաս, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Մաղավուզ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Ժորա Արսենի Աղաջանյան (10 մարտի, 1961, Վաղուհաս, Մարտակերտի շրջան - 16 հունիսի, 1993, Մաղավուզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորա Աղաջանյանը ծնվել է 1961 թ. մարտի 10-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ 1969-71 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է Դիլիջանի էլեկտրասարքավորումների ուսումնարանը։ Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրացանցում որպես էլեկտրիկ։ 1988 թ-ից գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում էր։ Զոհվել է 1993 թ. հունիսի 16-ին Մաղավուզում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Վաղուհասի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ժորա Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.