Ժողովող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովող (եբրայերեն` קהלת‎, Քոհելեթ. հին հունարեն՝ Εκκλησιαστής, Եկլեզիաստես) — Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքերից մեկը, պատկանում է իմաստության գրքերի թվին: Ըստ հուդայականության և քրիստոնեական ավանդության գրքի հեղինակը Հրեաստանի թագավոր Դավթի որդի Սողոմոնն է: Սակայն ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով գիրքը գրվել է մ.թ.ա. IV-IIIդդ.: Գիրքն ըստ բնույթի իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու է:

Բովանդակություն

[խմբագրել] Անվան ծագումը

Գրքի հեղինակը իրեն կոչում է «Ժողովող» (Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը (Ա:1)): Ըստ ուսումնասիրողների, այդ անունը, հավանաբար, մատնանշում է Սողոմոնի կյանքի երկու իրադարձություններ, որոնց մասին հիշատակվում է Հին Կտակարանում: Առաջին դրվագն այն է, երբ Սողոմոնը իմաստություն է ստացել Գաբավոնում, «բազմամարդ ժողովրդի մեջ» (Գ Թագ., Գ:8), երկրորդը` երբ Երուսաղեմի տաճարի օծման առթիվ ժողովել է իսրայելցիներին ու օրհնել ժողովրդին` ժողովը (քահալ) (Գ Թագ, Ը:2 և 14) [1]:

[խմբագրել] Ոճը

Գիրքը գրված է հանգավոր արձակով, բազմաթիվ զուգահեռականություններով ու տաբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնությամբ: Նախադասությունները սովորաբար երկար են և խճճված: Կան սիրելի բառեր ու արտահայտություններ («ունայն է», «արեգակի ներքո», «իմաստություն»)[2]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Գ. Դարբինյան, Ներածություն Հին Կտակարանի, Էջմիածին, 2000, էջ 211:
  2. Նույնը, էջ 217:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով