Ժոզեֆ Լուի Պրուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժոզեֆ Լուի Պրուստ (1754―1826), ֆրանսիացի քիմիկոս։ 1799-1806թթ. ընթացքում հետազոտեց տարբեր օքսիդների, սուլֆիդների և այլ նյութերի բաղադրությունը։

Նրա երկարատև բանավեճը (1801-1808) անվանի քիմիկոս Բերթոլեի հետ հանգեցրեց նյութի բաղադրության հաստատության օրենքի հայտնագործմանը։ Հայտնաբերել է մետաղների հիդրօքսիդները, ուսումնասիրել է մի շարք մետաղների օքսիդներ։ Ցույց է տվել, որ նույն մետաղը կարող է մեկից ավելի օքսիդներ առաջացնել։

Մահացել է 1826 թվականին։