Ժոզեֆ Բեդիե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ժոզեֆ Բեդիե | |
|---|---|
(բանասեր) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Joseph Bédier |
| Ծննդյան օր՝ | հունվարի 28, 1864 |
| Ծննդավայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 29, 1938 |
Ժոզեֆ Բեդիե (Joseph Bédier, 1864, հունվարի 28 - 1938, օգոստոսի 29) - ֆրանսիացի բանասեր-միջնադարագետ։
Հեղինակել է «Էպիկական ասքեր» (1908-1913) հիմնարար աշխատությունը, որտեղ էպոսը կրոնական լեգենդների գեղարվեստական մշակում է համարել։ Ուսումնասիրել է ասպետական վեպը, վերաշարադրել «Տրիստան և Իզոլդա» սիրավեպը։[1]
[խմբագրել] Ժոզեֆ Բեդիեն հայերեն
- Ժոզեֆ Բեդիե, Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը, Երևան, Հայպետհրատ, 1956, թարգմանությունը` Վարուժան Նալբանդյանի։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 475.