Ժիրայր Ավետիսյան (կինոռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Հայ կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ժիրայր Ավետիսյան (այլ կիրառումներ)։
Ավետիսյան.jpg

Ժիրայր Գրիգորի Ավետիսյան, (հոկտեմբերի 22, 1927- հոկտեմբերի 8, 2011), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1927 թ. Էջմիածնում։

Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։

Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։

Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։

Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957-ի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։

Նրա նկարահանած առաջին կինոնկարը «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ բեմադրությունը՝ «Դեպք անտառումը», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։

Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք դրսում նկարահանումներ անելու առաջին փորձերն էին։

Մահացել է 2011 թ. հոկտեմբերի 8-ին։

Ֆիլմեր[խմբագրել]

Թվական Ֆիլմ
1958 Առաջին նամակը
1959 Գառնի
1959 Նրանք սկսեցին այսպես
1959 Օտար հետք
1960 Զվարթնոց
1960 Դեպի բարձունքները
1962 Քայլեր
1964 Ձեզ սպասում է Երևանը
1964 Շրթներկ #4
1964 Հայաստանի արվեստը
1967 Արտեկյան օրեր
1967 Ձոն Հայաստանին
1968 Մեծամորի հանելուկը
1968 Պոեմ հերոսական
1970 Ջրհորի մոտ
1971 Պրեմիերա
1971 Կոմերիտմիության 50 տարին
1972 Սովետական Հայաստան
1972 Սուրեն Քոչարյան
1973 Արշակ
1976 Հայրենի հող
1976 Բացահայտված գաղտնիք
1977 Դիլիջան
1978 Զրույց Շահումյանի հետ
1979 Ձորի Միրո
1982 Նրա անունը Բավական է
1984 Ժայռապատկերներ
1986 Սա սպասարկում է
2000 Գթության քույրը

Արտաքին հղումներ[խմբագրել]