Ժինեթ Նեվյո
| Ժինեթ Նեվյո | |
| Ծնված | օգոստոսի 11, 1919 |
|---|---|
| Վախճանված | 28 հոկտեմբերի 1949 (0 տարեկան) , Ազորյան կղզիներ |
| Մասնագիտություն | ջութակահար, |
| Գործիքներ | ջութակ |
| Գործունեություն | 1935 - 1949 |
Ժինեթ Նեվյո (ֆրանսերեն՝ Ginette Neveu, օգոստոսի 11 1919, Փարիզ — հոկտեմբերի 28 1949) — Ֆրանսիացի ջութակահար:
[խմբագրել] Կենսագրություն
Նեվյոն ծնվել է երաժշտական ընտանիքում և ջութակի առաջին դասերը ստացել է մորից: Նա առաջին համերգը տվել է Փարիզի Գաբրիել Պյեռնեի նվագախմբի հետ երբ յոթ տարեկան էր: 11 տարեկան հասակում ավարտելով Փարիզի կոնսերվատորիան Ժինեթ Նեվյոն շարունակում է կատարելագործել իր վարպետությունը սկզբում Ջորջե Էնեսկուի, ապա Կարլ Ֆլեշի մոտ: 1935 թվականին Վենյաբսկու անվան ջութակահարների մրցույթում հաղթելով (Դավիդ Օյստրախին երկրորդ տեղում թողնելով) Նեվյոն միջազգային համբավ է ձեռք բերում: Այդ օրվանից սկսում է նրա մենահամերգների շրջանը: Մեծ հաջողությամբ են անցնում Լեհաստանի, Գերմանիայի (1935), Խորհրդային Միությունում (1936), ԱՄՆ-ի և Կանադայի (1937) մենահամերգները: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզիբը խանգարեց այս համերգաշարին, սակայն արդեն 1945 թվականին նա ելույթ ունեցավ Լոնդոնում: Երկու տարի անց Նեվյոն ելույթներ ունեցավ Ամն-ում և Հարավային Ամերիկայում: 1949 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզից ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանավը, որով թռնում էին Ժինեթ Նեվյոն և իր եղբայրը Ազորյան կղզիների մոտ ենթարկվեց վթարի: 48 ուղևորներից և ոչ մեկը չփրկվեց:
Ժինեթ Նեվյոյի կատարողական արվեստը առանձնացել է ոճի սուր զգացումով և վիրտուոզությամբ: Չնայած կարճ ստեղծագործական կյանքին, երաժշտական քննադատները ընդունել են նրան որպես իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը:
[խմբագրել] Գրականություն
- M.-J. Ronze-Neveu: Ginette Neveu. — Paris, 1952