Ժերֆին Էլմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերֆին Էլմաս
Ծնվել է1901
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Ժերֆին Էլմաս (1901, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ դերասանուհի։

Կրթությունն ստացել է Սեմերջյան վարժարանում։ 1920 թ. ամուսնացել է դերասան Արամ Էլմասի հետ և այդ թվականներից հանդես է եկել երաժշտական կատակերգություններում, ինչպես «Արշին մալ ալան»-ում՝ Գյուլչորա։

1924 թ. խաղացել է թուրքական պետական թատերախմբում։ Ապա մեկնել է Բուլղարիա, խաղացել Ա.Շահխաթունու հայկական թատերախմբում, մասնակցելով Ա. Դյումաի (որդու) «Դերասան Քին» (Աննա Դեմբի), Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա), Լ. Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի) պիեսների ներկայացումներին։ Վերադառնալով Կ. Պոլիս, խաղացել է Գրիգոր Հակոբյանի թատերախմբում։

1931 թ. մեկնել է Փարիզ, առաջին անգամ հանդես եկել Ֆաթիմեի դերում Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետում։

Նրա կատարած մյուս դերերից հիշատակության արժանի են Դեզդեմոնան Ու. Շեքսպիրի («Օթելլո»), Սոնան Ա. Շիրվանզադեի («Չար ոգի») և Սուսանը Ա. Շիրվանզադեի («Նամուս»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 337.