Ժերոմ Կոջիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերոմ Կոջիա
ԱԱՀ՝ Ժերոմ Էժեն Կոջիա
Ծննդյան օր՝ 18.02.1849
Վախճանի օր՝ 15.01.1919
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացի
Աշխատանք՝ Մարսելի աստղադիտարան
Պարգևներ և
մրցանակներ՝
Փարիզյան գիտությունների ակադեմիայի
Լալանդի մրցանակ

Ժերոմ Էժեն Կոջիա (ֆր.՝ Jérôme Eugène Coggia, ծնվ. 1849 թ. փետրվարի 18 - մահ. 1919 թ. հունվարի 19), ֆրանսիացի (կորսիկացի) աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող: Աշխատել է Մարսելի աստղադիտարանում: 1968-ից 1899 թվականները ընկած ժամանակահատվածում նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 5 աստերոիդ[1]: Նա հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղ, այդ թվում նաև երկար պարբերությամբ գիսաստղ C/1874 H1, ինչպես նաև կարճ պարբերությամբ Կրոմելինի գիսաստղը (27P/Crommelin) և Ստեֆան - Օտերմանի գիսաստղը, որը Կոջիան սկզբից սխալմամբ միգամածություն էր անվանել:

1916 թվականին նա պարգևատրվեց Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակով:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ http://www.webcitation.org/669dKVNYj։ Վերցված է 1 հունվար 2011։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]