Ժերար Դելոֆեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժերարդ Դելոֆեուից)
Ժերար Դելոֆեու
կատ.՝ Gerard Deulofeu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժերար Դելոֆեու Լազարո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Ռուիդառենես, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սևիլյա ՖԱ
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011 -ներկա
2011-2013
2013-2014
2014 -ներկա
Բարսելոնա
Բարսելոնա Բ
 Էվերթոն ՖԱ
 Սևիլյա ՖԱ
7 (0)
68 (27)
25 (3)
9 (2)
Ազգային հավաքական
2009
2009—2011
2011—2012
2013
2012—2014
2014—ներկա
Իսպանիա Մ - 16
Իսպանիա Մ - 17
Իսպանիա Մ - 19
Իսպանիա Մ - 20
Իսպանիա Մ - 21
Իսպանիա
4 (1)
20 (6)
19 (5)
7 (3)
13 (5)
1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 Օգոստոս 2014 (UTC).:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 Օգոստոս 2014 (UTC)

Ժերար Դելոֆեու Լազարո (իսպ.՝ Gerard Deulofeu Lázaro, մարտի 13, 1994(1994-03-13)[1][2][3], Ռիուդարենես), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդիսանում է իսպանական Սևիլյայի և Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա Բ»[խմբագրել | խմբագրել կոդը]

9 Տարեկանում (2003 թվականին) Դելոֆուն մարզվում էր «Բարսելոնայի» Լա Մաիա ակադեմիայում և խաղում «Բարսելոնա Բ-ի» կազմում։ Նա այդ մրցաշրջանում հրավիրվեց Իսպանիայի Մ19 ֆուտբոլի հավաքական։ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին նա խփեց իր առաջին գոլը «Հերկուլեսի» դեմ խաղում։ Նույն թվականի օգոստոսի 17-ին Դելոֆեուն ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը «Ալմերիայի» դեմ, սակայն այդ խաղում «Բարսելոնա Բ-ն» պարտվեց 4-5 հաշվով։ Ընդհանուր առմամբ նա 2012/2013 մրցաշրջանում 33 խաղում դարձավ 18 գոլի հեղինակ։

2012 թվականի մայիսի 15-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նրան հրավիրեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղին, որի ժամանակ նա պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին իր դերբյուտային խաղը «Բարսելոնայի» կազմում անցկացրեց Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Մոսկովյան «Սպարտակի» դեմ։ 2013 թվականի մայիսի 13-ին «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը իր համաձայնությունը տվեց նոր Տոռեսի առաջին թիմի հետ պայմանագրի կնքմանը, մինչև 2017 թվական։ Նրա տրանսֆերային արժեքը դարձավ 35 միլիոն եվրո։

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 13-ին «Էվերթոնը» վարձակալեց Դելոֆեուին։ Վարձակալումը եղել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի պնդմամբ։ Ֆինանսական պայմանները արվեցին գաղտնի։

«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին նա վերադարձավ «Բարսելոնա», որտեղ արդեն մարզիչը Լուիս Էնրիկեն էր։ 2014 թվականի օգոստոսի 14-ին «Սևիլյան» 1 մրցաշրջանով վարձակալեց Դելոֆեուին։

Դելոֆեուն իր դերբյուտային խաղն անցկացրեց օգոստոսի 30-ին «Էսպանյոլի» դեմ, իսկ առաջին գոլը խփեց Ռեալ Սոսյեդադի դեմ խաղում։

Ազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելոֆեուն Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականում խաղաց 2009-ից 2011 թվականը։ Այդ ժամանակահատվածում նա հավաքականի հետ նվաճեց Մ17 տարեկանների եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Հետո արդեն Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությանը, որտեղ Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականը դարձավ չեմպիոն, իսկ Դելոֆեուն առաջնության լավագույն խաղացող։

2014 թվականի մայիսի 30-ին Դելոֆեուն հրավիրվեց «Իսպանիայի» հավաքական։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպայի Լիգա Ուրիշ[4] Ընդհանուր
խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր
Բարսելոնա Բ 2010–11 1 0 1 0
2011–12 34 9 34 9
2012–13 33 18 33 18
Ընդհանուր 68 27 68 27
Բարսելոնա 2011–12 1 0 0 0 1 0 0 0 2 0
2012–13 1 0 1 0 2 0 0 0 4 0
Ընդհանուր 2 0 1 0 3 0 0 0 6 0
Էվերթոն 2013–14 25 3 4 1 0 0 0 0 29 4
Ընդհանուր 25 3 4 1 0 0 0 0 29 4
Սևիլյա 2014–15 11 1 4 2 4 0 0 0 19 3
Ընդհանուր 11 1 4 2 4 0 0 0 19 3
Կարիերայում ընդհանուր 106 31 9 3 7 0 0 0 122 34

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Լիգայի հաղթող - 2012-13

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուեֆայի Եվրոպայի Մ19 տարիքային հավաքականների առաջնություն հաղթող - 2011,2012
  • Ուեֆայի Եվրոպայի Մ17 տարիքային հավաքականների առաջնություն արծաթե մեդալակիր - 2010
  • Ուեֆայի Եվրոպայի Մ19 տարիքային հավաքականների առաջնություն լավագույն ֆուտբոլիստ - 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Includes other competitive competitions, including the Supercopa de España, UEFA Super Cup, FIFA Club World Cup.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Դելոֆեու» հոդվածին։