Ժեննի Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մարքս (այլ կիրառումներ)

Մարքս (Marx) Ժեննի (ծննդյամբ՝ ֆոն Վեստֆալեն, von Westphalen, 1814-1881), Կ. Մարքսի կինը, ընկերն ու օգնականը։ Խզելով բոլոր կապերն ազնվականական միջավայրի հետ, որում ինքը մեծացել Էր, 1843թվականին ամուսնացել է Կ. Մարքսի հետ։ Կատարելով Մարքսի քարտուղարուհու պարտականությունները՝ արտագրել և տպագրության է պատրաստել նրա ձեռագրերը։ Նամակագրական կապերի մեջ է եղել միջազգային բանվորական շարժման մի շարք գործիչների հետ։ Տոկունորեն տարել է բոլոր հալածանքները, նրա չորս զավակների մահվան պատճառը դարձած տարագիր կյանքի զրկանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png