Ժաքլին դյու Պրե
Ժաքլին դյու Պրե (անգլերեն՝ Jacqueline du Pré, 1945թ. հունվարի 26, Օքսֆորդ - 1987թ. հոկտեմբերի 19, Լոնդոն), անգլիացի թավջութակահարուհի: դյու Պրեն ստիպված է եղել իր կարիերան դադարեցնել 28 տարեկան հասակում, սկլերոզ հիվանդության պատճառով:
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
Ծնվել է 1945 թվականի հունվարի 26-ին Օքսֆորդ քաղաքում: Նա եղել է իր ծնողների երկորդ երեխան: Նրա քույրը՝ Հիլարի դյու Պրեն, ֆլեյտահարուհի է: Դյու Պրեի հոր նախնիները դարեր շարունակ ապրել են անգլո-ֆրանսիական Ջերսի կղզում (այստեղից էլ գալիս է ազգանվան ֆրանսիական ձևը): Դյու Պրեի մայրը՝ Այրիս դյու Պրեն դաշնակահարուհի էր և դասավանդում էր Լոնդոնի Թագավորական Ակադեմիայում: Դյու Պրեն վաղ հասակից ցուցաբերել է երաժշտական տաղանդ: Մի օր նա ռադիոյով լսել է թավջութակի ձայնը և իր մորը խնդրել է գնել այդ նույն գործիքից: Հինգ տարեկանից նա սովորում է Լոնդոնի Թավջութակի Դպրոցում: Շատ վաղ տարիքից իր քրոջ Հիլարիի հետ մեկտեղ նա բազմաթիվ երաժշտական մրցանակներ է շահել:
1955-61 թվականներին՝ սովորելով Գիդհոլի Երաժշտական Դպրուցում նա եղել է հայտնի թավջութակահար Վիլլիամ Փլիթի աշակերտը: 1960 թվականի նա այդ նույն դպրոցի կողմից ստացել է ոսկե մեդալ: Այնուհետեվ կարճ ժամանակով նա ուսուցանել է ֆրանսիացի թավջութակահար Պոլ Տորտելիեին: 1966 թվականին նա մի քանի ամսով եղել է նաև Մստիսլավ Ռոստրոպովիչի աշակերտը: Ռոստրոպովիչը հիացած էր դյու Պրեով:
Կարիերան [խմբագրել]
16 տարեկան հասակից դյու Պրեն սկսել է մենահամերգներ ունենալ: Սկզբնական շրջանում նա նվագում է լոնդոնյան և անգլիական դահլիճներում, այնուհետև նա իր դեբյուտներն է ունենում նաև այլ երկրներում: Նա հանդես է եկել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, BBC-ի Սիմֆոնիկ Նվագախումբ, Լոնդոնի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Ֆիլադելֆիայի Նվագախումբ, Իսրաելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն: Նա հետ հանդես են եկել դիրիժորներ Ադրիան Բուլթը, Զուբին Մեհտան, Դանիել Բարեմբոիմը, Լեոնարդ Բերնշթայնը և այլոք:
Գործիքները [խմբագրել]
Ժաքլին դյու Պրեն ունեցել է բազմաթիվ թանկագին գործիքներ, այդ թվում՝ Անտոնիո Ստրադիավարիի երկու գործիք՝ 1673 թվականի և 1712 թվականի "Դավիդով" անունով թավջութակը, 1696 թվականի Դավիդ Թեքլերի պատրաստած թավջութակը, Ֆրանչեսկո Գոֆրիլլերի պատրաստած թավջութակներից մեկը և 1970 թվականի իտալացի վարպետ Սերջիո Պերեսսոնի պատրաստած թավջութակը՝ հատուկ Ժաքլինի համար: Դյու Պրեն իր ձայնագրությունները հիմնակաում արել է "Դավիդով" գործիքով: Այն համարվում էր իր հիմնական գործիքը: Կարիերան ավարտելուց հետո դյու Պրեն այս թավջութակը փոխանցեց Յո-Յո Մային:
Ամուսնությունը [խմբագրել]
1966 թվականի Սուրբ Ծննդյան տոներին դյու Պրեն ծանոթանում է հրեա դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարեմբոիմի հետ: Նրանք շատ արագ մտերմանում են և որոշում են ամուսնանալ: Իր հավատքը փոխելով հուդայականության, դյու Պրեն դառնում է Բարեմբիոմի օրինական կինը: Իր կարիերայի ընթացքում դյու Պրեն շատ անգամ ելույթներ է ունեցել հրեա երաժիշտների հետ՝ Իթցակ Պերլման, Ցուպին Մեհտա, Պինկաս Ցուկերման, Դանիել Բարեմբոիմ: Այս հնգյակը, դյու Պրեի հետ մեկտեղ, ստացել էր "Հրեական Երաժշտական Մաֆիա" անվանումը: Նրանք կատարել են Ֆրանց Շուբերտի դաշնամուրային կվինտետը:
Հիվանդությունը [խմբագրել]
1971 թվականին դյու Պրեն սկսում է կորցնել իր մատների և մարմնի այլ մասերի զգայունությունը: 1973 թվականին նրա մոտ հայտնաբերվում է ընդհանուր սկլերոզ հիվանդությունը: 1971 թվականի դեմտեմբերին նա կատարում է իր վերջին ձայնագրությունը՝ Ֆրեդերիկ Շոպենի և Գաբրիել Ֆորեի սոնատները: 1971-72 թվականին նա հանգստանում է և քիչ է ելույթ ունենում: Իր վերջին համերգը նա նվագում է 1973-ին Լոնդոնում՝ կատարելով Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը: Իր մատների զգայունությունը կորցնելու պատճառով դյու Պրեն դժվարանում էր թավջութակի վրա գտնել նոտաների տեղերը: Նա մահացավ 1987 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնում: Նրա շիրմնաքարը գտնվում է Լոնդոնի Հրեական Գերեզմանոցում:
Այլ տեղեկություններ [խմբագրել]
Ժաքլին դյու Պրեի եղբայրն ու քույրը իրենց քրոջ կյանքը պատմել են "Տաղանդը" գրքում: Գրքի տվյալներին համապատասխան 1998 թվականին նկարահանվել է"Հիլարի և Ջաքի" անունով ֆիլմը: