Ժան Ֆուքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ֆուքե
ֆր.՝ Jean Fouquet
Ծնվել էմոտ 1420[1][2][3][…] կամ մոտ 1425[4]
ԾննդավայրՏուր[4]
Վախճանվել էոչ վաղ քան 1478 և ոչ ուշ քան 1481 կամ մոտ 1478[4]
Մահվան վայրՏուր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ, դիզայներ և նկարազարդող
ՈճՎերածնունդ[5]
Ժանրդիմապատկեր[6] և կրոնական նկարչություն[6]
Ուշագրավ աշխատանքներHours of Étienne Chevalier? և Melun Diptych?
ՄեկենասներՇառլ Հաղթանակող
ԱշակերտներMaster of the Munich Boccacio?
Ներշնչվել էMaster of Boucicaut?
Պաշտոնպալատական նկարիչ
 Jean Fouquet Վիքիպահեստում

Ժան Ֆուքե (ֆր.՝ Jean Fouquet, մոտ 1420[1][2][3][…] կամ մոտ 1425[4], Տուր[4] - ոչ վաղ քան 1478 և ոչ ուշ քան 1481 կամ մոտ 1478[4], Տուր[4]), ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում Վաղ Վերածննդի հիմնադիրներից։ Մոտ 1440-1445 թվականներին ապրել է Փարիզում, 1445 թ.-ի և 1447 թ.-ի միջև այցելել Հռոմ։ 1475 թվականին հիշատակվում է որպես «արքայն նկարիչ»։ Ֆուքեի, ինչպես կրոնական («Էտյեի Շըվալիեի ժամագիրքը», 1450-1455, Կոնդե թանգարան, Շանաիյի և այլ թանգարաններ), այնպես էլ պատմական («Ֆրանսիական մեծ քրոնիկներ», Ազգային գրադարան, Փարիզ, Ջովաննի Բոկաչչոյի «Նշանավոր տղամարդկանց և կանանց կյանքը», Պետական գրադարան, Մյունխեն, երկուսն էլ՝ 1458, Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն», 1470-1476, Ազգային գրադարան, Փարիզ) թեմաներով գրքային մանրանկարները աչքի են ընկնում դեպքերի ռեալիստական պատկերմամբ, կոլորիտի մեղմությամբ, հեռանկարի տարրերի օգտագործմամբ։

Բնութագրման բացառիկ հավաստիությամբ են աչքի ընկնում Ֆուքեի դիմանկարները («Շառլ VII», «Կանցլեր Գ․ Ժյուվենել դեզ Յուրսեն», երկուսն էլ՝ Լուվր, Փարիզ, «Է․ Շըվալիեն Ս. Ստեփանոսի հետ», «Տիրամայրը մանկան հետ» երկպատկերի ձախ փեղկը, մոտ 1451, պետական թանգարան, Բեոլին)։

Ժան Ֆուքեն ստեղծել է նաև նրբաճաշակ կոլորիտով ու գծանկարով կրոնական թեմաներով կոմպոզիցիաներ («Տիրամայրը մանկան հետ» երկպատկերի աջ փեղկը, մոտ 1451, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Անտվերպեն, «Խաչից իջեցնելը», Ծխական եկեղեցի, Նուան)։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։