Ժան Մորեաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Մորեաս

Ժան Մորեաս(Moreas)(իսկականը՝ Յաննիս Պապադիամանտոպուլոս,1856-1910), ֆրանսիական բանաստեղծ, ծագումով՝ հույն։

1882 թվականից ապրել է Փարիզում։ Մորեասն իր «Սիրտերը» (1884) և «Կանտիլենները» (1886) առաջին ժողովածուներում հանդես է եկել որպես սիմվոլիստ։ Նրան է պատկանում նաև «սիմվոլիզմ» տերմինը, որը տեսականորեն հիմնավորվել է նրա «Սիմվոլիզմի մանիֆեստում» (1886)։ Ավելի ուշ (1891) Մորեասը հիմնադրել է «ռոմանական դպրոցը», որը դարձել է նեոկլասիցիգմի առաջին արտահայտությունը ֆրանս․ մոդեռնիստական պոեզիայում։ Մորեասի ամենանշանակալի ստեղծագործությունը «Ստանսներ»-ի (1899-1901, 7-րդ հրտ․ 1920) յոթ գիրքն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png