Ժան Գառզու
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գառզու (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի, Հունվարի 1, 1907 - Օգոստոսի 12, 2000), ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 12–ին։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պատեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
Նկարչական ոճ [խմբագրել]
1950-ական թվականներից սկսած, Գառզուն մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները։ Գառզուի գործերում իրականությունը ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի՝ տեսիլ–աշխարհներ։ Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացման խորհրդավոր մթնոլորտ։
Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։