Ժան Անրի Ֆաբր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Անրի Ֆաբր
Jean Henri Fabre
Ծնվել էդեկտեմբերի 21, 1823(1823-12-21)[1][2]
Սեն Լեոն, Ավերոն, Բուրբոնների վերականգնում[3][2][4]
Մահացել էհոկտեմբերի 11, 1915(1915-10-11)[5][6][7][…] (91 տարեկան)
Սերնյան դյու Կոնտա, Վոքլյուզ[3][8][9]
ԳերեզմանՍերնյան դյու Կոնտա[10][9]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմիջատաբան, գրող, համալսարանի դասախոս, բանաստեղծ, բուսաբան, բնագետ, դպրոցի դասատու, secondary school professor, secondary school professor և ֆոնդապահ
Գործունեության ոլորտմիջատաբանություն[11][4], բնագիտություն[11], Ստեղծագործական և մասնագիտական գրություն[11], պոեզիա[11] և բնական գիտություն[11]
Պաշտոն(ներ)'majoral' of the Félibrige?
Անդամակցությունֆելիբրներ և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5][11][12] և օքսիտաներեն[13][4]
Պարգևներ
Երեխա(ներ)Պոլ-Անրի Ֆաբր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Fabre
Կայքe-fabre.com(ֆր.)
 Jean-Henri Fabre Վիքիպահեստում
Ֆաբրի հուշարձանը Սերինյան դյու Կոնտա քաղաքում

Ժան Անրի Ֆաբր (ֆր.՝ Jean Henri Fabre, դեկտեմբերի 21, 1823(1823-12-21)[1][2], Սեն Լեոն, Ավերոն, Բուրբոնների վերականգնում[3][2][4] - հոկտեմբերի 11, 1915(1915-10-11)[5][6][7][…], Սերնյան դյու Կոնտա, Վոքլյուզ[3][8][9]), ֆրանսիացի գիտնական-միջատաբան, գրող, Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։

Հիմնականում զբաղվել է միջատների, ինչպես նաև սարդերի ու կարիճների կենսակերպի, բնազդների ուսումնասիրությամբ։ Հատուկ ուշադրության է արժանի նրա «Միջատաբանական հուշեր» (1879 - 1907 թթ. տասհատորյակը, որտեղ ամփոփված են նրա երկարամյա դիտողությունների արդյունքները միջատների և այլ հոդվածոտանիների վերաբերյալ։

Լինելով էվոլյուցիոն տեսության հակառակորդ՝ Ֆաբրը գտնում էր, որ կենսաբանական տեսակներն իրենց բնազդներով ու սովորություններով անփոփոխ են ստեղծման պահից ի վեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1823 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայի Սեն Լեոնե քաղաքում։

  • 1842 թ․ ավարտել է մանկավարժական դպրոցը, աշխատել որպես դպրոցի ուսուցիչ։
  • 1849 թ․ դասավանդել է Այաչչոյի ճեմարանում (Կորսիկա)։ Տեղափոխվելով Փարիզ՝ նա ստացել է դոկտորի գիտական աստիճան։
  • 1852 թ․ աշխատել է որպես Ավինյոնի ճեմարանի ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչ։
  • 1855 թ․ հրապարակել է առաջին գիտական հոդվածը։
  • 1866—1873 թթ․ քաղաքապետարանը Ֆաբրին նշանակում է Ավինյոնի բնության պատմության թանգարանի կուրատոր, որը տեղակայված էր չգործող ռազմական եկեղեցում։ Այստեղ 1867 թվականին նրան անսպասելիորեն այցելում է ԿԳ նախարար Վիկտոր Դյուրուին (1811-1894)։ Բանվորի այս որդին, որը դարձավ մանկավարժական ֆակուլտետի ուսանող և կրթության տեսուչ, այնուհետև՝ ակադեմիկոս, ընկերացավ Ֆաբրի հետ և փորձեց իրականացնել հասարակության ստորին խավերի համար ուսումնական ծրագրեր պատրաստելու երազանքը։ 1865 թվականին դառնալով հանրային կրթության նախարար՝ Դյուրուին երկու տարի անց Ֆաբրին կանչում է Փարիզ՝ նրան արժանացնելու Պատվո Լեգեոնի շքանշանին և ծանոթացնելու կայսեր Նապոլեոն III- ի հետ։
  • 1871թ․ նրան զրկել են դասավանդման իրավունքից կրթությունը բարեփոխելու իր գաղափարները բարձրաձայնելու համար, և Ֆաբրը բնակություն է հաստատել Օրանժի ծայրամասում գտնվող մի փոքրիկ տանը։
  • 55 տարեկան հասակում Ֆաբրը մի կտոր հող գնեց Պրովանսի Սերինյան դյու Կոնտա գյուղում՝ ափից 80 կմ հեռավորության վրա։ Աստիճանաբար Ֆաբրը այս տարածքը դարձրեց իսկական լաբորատորիա միջատների կյանքի ուսումնասիրության համար և այն անվանեց «Ամայի երկիր»։
  • 1913 թ. հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն մեկնել է Ֆաբրի բնակավայր Սերինյան դյու Կոնտա քաղաք, անձամբ հանդիպել է նրան և ֆրանսիայի ժողովրդի անունից նրան շնորհակալություն է հայտնել[16] (անգլ.)
  • Մահացել է 1915 թվականիի հոկտեմբերի 11-ին Սերինյան դյու Կոնտա քաղաքում։

Ֆաբրը նաև մի շարք դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильева Е. Н., Халифман И. А. «Фабр», - М., 1966.
  • Гиляров М. С., «Жан Анри Фабр. К 150-летию со дня рождения». - «Энтомологическое обозрение», 1974, т. 53, № 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.e-fabre.com/biographie/genealogie/Jean_Henri_naissance.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծննդական
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Фабр Жан Анри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Fourié J. Dictionnaire des auteurs de langue d'Oc de 1800 à nos jours (ֆր.)Aix-en-Provence: Felibrige edicioun, 2009. — P. 129. — 369 p. — ISBN 978-2-9533591-0-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  10. http://landrucimetieres.fr/spip/IMG/jpg/Photo_012ti.jpg
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. CONOR.Sl
  13. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  15. https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/archives-images/LH070/FRDAFAN83_OL0920047v001_L.jpg
  16. «Jean-Henri Fabre». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։