Ժանգասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանգասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Pucciniomycetes
Ցեղ Ժանգասնկեր
Լատիներեն անվանում
Pucciniales
Clem. & Shear, 1931

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ժանգասնկեր՝ (լատ.՝ Pucciniales նաև լատ.՝ Pucciniales) մակաբույծ սնկերի կարգ։ Այս կարգի սնկերը բարձրակարգ բույսերի մակաբույծներ են, լայնորեն տարածված են տարբեր լայնույթներում։ Հայտնի է դրանց մոտ 5000 տեսակ (1981 թվականի դրությամբ)։

Բազմացում[խմբագրել]

Տելեյտոսպորներ

Ժանգասնկերի մոտ հայտնի է մեկ տեսակի կենսական շրջանում իրար հետևող մի քանի տարատեսակ սպորատվության երևոյթը, որն ավարտվում է տելեյտոսպորների (հանգչող սպորների) առաջացմամբ։ Տելեյտոսպորն աճելով վերածւում է քառաբջիջ բազիդիումի, որի բջիջները դասավորված են մեկը միյուսի վրա։

Միցելիում[խմբագրել]

Ժանգասնկերի մարմինը (միցելիումը) տարածվում է վարակված բույսի հյուսվածքների միջբջջային տարածություններով, իսկ բջիջների մեջ մխրճում է հաուստորիումները (հիֆերի հատուկ ճուղավորումներ` տեր բույսի բջիջներից սննդարար նյութերը ծծելու համար)։ Այն պարունակում է յուղի կաթիլներ` ներկվուած նարնջագույն` կարոտինին մոտ մի գունանյութի շնորհիվ։ Նույնպիսի կաթիլներ պարունակւում են նաև սպորներում։ Ախտահարուած բոյսերը ծածկվում են նարնջագույնի կամ կարմրադարչնագույնի տարբեր երանգների բարձիկներով, ինչի պատճառով էլ այս սնկերի հարուցած հիվանդությունը կոչվում է ժանգ։

Տաքսոնոմիա[խմբագրել]

Ժանգասունկ
Cronartium ribicola0.jpg
Հոմանիշներ[խմբագրել]

Ընտանիքներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • КУРС НИЗШИХ РАСТЕНИЙ։ Учебник для студентов ун-тов. Великанов Л. Л., Гарибова Л. В., Горбунова Н. П., Горленко М. В. и др., "Высшая школа", Москва 1981.
  • Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 577—580. — ISBN 978-0-85199-826-8
  • Andreas Bresinsky, Christian Körner, Joachim W. Kadereit, G. Neuhaus: Strasburger – Lehrbuch der Botanik. 36. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2008, ISBN ISBN 978-3-8274-1455-7, S. 674-678 (1176 Seiten).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png