Ժայռային փոքր սիտեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռային փոքր սիտեղ
Sitta neumayer.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սիտեղներ
Ցեղ Ժայռային սիտեղներ
Տեսակ Ժայռային մեծ սիտեղ
Լատիներեն անվանում
Sitta neumayer
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 589701
EOL 1051068

Ժայռային փոքր սիտեղ (լատ.՝ Sitta neumayer), սիտեղների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 13, 5-14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-25 սմ, կենդանի զանգվածը՝ 24-27 գ։

Մարմինը վերևից և պոչը կապտամոխրագույն են, ներքևից՝ սպիտակ, ներքնապոչը՝ բաց նարնջագույն։ Կտուցը բարակ է, սև, հիմժայռային մեծ սիտեղ քում՝ բաց գույնի։ Կտուցի հիմքից դեպի ծոծրակն է ձգվում սև, համաչափ լայնությամբ ակնաշերտը։ Բնակվում է ժայռոտ սարալանջերին, ձորերում, ձմռանը՝ ծառերի վրա։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով։ Աղմկոտ է, շարժունակ և ամրակազմ։ Երգը նման է սուլոցների։ ժայռերի, թփերի արանքում ցատկոտում է ընդհատ-ընդհատ ոստյուններով։ Հաճախ կտրուկ թափ է տալիս թևերն ու շարժում պոչը։

Բնադրում[խմբագրել]

Հարսանեկան խաղերն սկսվում են փետրվարի կեսից մայիս-հունիս։ Բնադրազույգերը մշտական են։ Բույնը կառուցում է հիմնականում արուն՝ 15-18 օրվա ընթացքում (էգը ժամանակ առ ժամանակ շինանյութ է մատակարարում)։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ ժայռերի պատերին։ Բույնը կլորավուն է (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով), ծեփում է կավից (որը շաղախում է թքով), օգտագործում գունավոր բզեզների և այլ միջատների մնացորդներ, արտաքին մասը պատում մեծ թրթուրների (որոնց ճզմում է կտուցով) լորձով։ Ցամքարը բաղկացած է մանր կրծողների մազերից։ Ապրիլի սկզբին բնում հայտնվում են առաջին ձվերը։

Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր։ 25 օրական ձագերը դուրս են գալիս բնից, սակայն կատարյալ թռիչքի ունակություն ձեռք են բերում ևս 24-25 օր ծնողների հսկողության տակ մնալուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png