Ժամանակակից կորեական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից կորեական փոփ երաժշտություն, որը հայտնի է նաև K pop կամ կորեական ալիք (անգլ. hallyu wave) անուններով, արմատներն սկիզբ են առում դեռևս Seo Taiji and Boys խմբից, սակայն, K pop-ի հիմնադիրը համարվում է H.O.T խումբը (1996-2001, որը հանդես էր գալիս SM entertainment-ի լոգոյի ներքո)։

Ստեղծումը

Կորեական ալիք տերմինը կիրառության մեջ է մտել, երբ H.O.T (1996-2001 հանդես էր գալիս SM entertainment-ի լոգոյի ներքո) թողարկեց իր ամենահայտնի երգերից մեկը՝ Candy-ին, որը մեծ արագությամբ տարածվեց ոչ միայն Հարավային Կորեայում, այլ նաև Ասիայում։ Խմբի նման հաջողությունը հանգեցրեց նրան, որ կորեական երաժշտական շուկայում սկսեցին աստիճանաբար հայտնվել համանման խմբեր, իսկ նրանց միջև մրցակցությունը աստիճանաբար վերածվեց իսկական պատերազմի։ SM entertainment-ից բացի շուկայում սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել նաև DSP Entertainment-ը և JYP Entertainment-ը։

Այս ժամանակահատվածում երգող խմբերիը համարվում են կորիական առաջին ալիքի ներկայացուցիչները։ Բացի H.O.T-ից SM entertainment-ը ստեղծեց նաև աղջիկների խումբ, որոնք համարվում էին H.O.T-ի աղջիկ տարբերակը՝ S.E.S։ Ավելի ուշ ստեղծվեցին Shinhwa-ն և Fly to the Sky-ը։

DSP Entertainment-ն, որը նաև համարվում էր SM entertainment-ի հիմնական մրցակիցը, ստեղծեց Sechs Kies և FIN.K.L. Ինչ վերաբերվում է JYP Entertainment-ին, ապա այն ստեղծեց G.O.D-ը։

Զարգացումը

Ներկայում

Տարածումը