Ժակ Ֆեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ժակ Ֆեյդեր
Jacques Feyder
Բնօրինակ անուն Jacques Feyder
Ծնվել է՝ հուլիսի 21, 1885
Ծննդավայր Իկսել, Բելգիա
Մահացել է մայիսի 24, 1948
Մահվան վայր Պրանժեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Բելգիա Բելգիա
Ազգություն ֆրանսիացի
Մասնագիտություն դերասան
IMDb ID 0275494


Ժակ Ֆեյդեր (ֆր.՝ Jacques Feyder, իսկական անուն ազգանունը՝ Jacques Léon Louis Frédérix; հուլիսի 21, 1885, Իկսել, Բելգիա - մայիսի 24, 1948, Պրանժեն, Շվեյցարիա), ֆրանսիացի կինոոեժիսոր, 1908 թվականից թատրոնի, ապա կինոյի դերասան։

Կինոյում որպես ռեժիսոր աոաջին անգամ հանդես է եկել 1916 թվականին («Պարոն Պենսոն՝ ոստիկան»)։ 1921-ին ստեղծել է «Ատլանտիդա» վառ, էկզոտիկ կինոնկարը։ Լավագույն համր ֆիլմերից են՝ «Կրենկեբիլ» (1922, ըստ Անատոլ Ֆրանսի), «Գրիբիշ» (1925), «Թերեզ Ռաքեն» (1928, ըստ Էմիլ Զոլայի), որոնք հակադրված են էկրանային ստանդարտներին։ «Նոր պարոններ» ( 1928) երգիծական կինոպամֆլետում մերկացված են բուրժուական պառլամենտարիզմը, պոլիտիկանների կարիերիզմն ու անսկզբունքայնությունը։

1929-33 թթ. Ֆեյդերը աշխատել է ԱՄՆ-ում։ Նշանակալից են՝ «Մեծ խաղ» (1934), «Միմոզա» կենսօթևանը» (1935) ֆիլմերը։ «Հերոսական տոնավաճառ» (1935) կինոկատակերգությունը արտացոլել է դարաշրջանի կոլորիտը, XVII դ. Ֆլանդրիայի կենցաղը և բարքերը։ Ֆրանսիայի գերմանա-ֆաշիստական օկուպացիայից հետո վտարանդվել է Շվեյցարիա, վերադարձել է 1945-ին։ Վերջին կինոնկարը «Մակադամ»-ն է (1946)։

40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է 12 ֆիլմում, մոտ 15 ֆիլմերի սցենարի հեղինակ է։

Հեղինակ է «Կինոն մեր մասնագիտությունն է» գրքի (1944, իր կնոջ՝ դերասանուհի Ֆրասուազա Ռոգեի հետ)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Божович В., Творчество Жака Фейдера, М., 1965.
  • Комаров В.. История зарубежного кино. Том 1. Немое кино. —М.։ «Искусство», 1965.

Երկեր[խմբագրել]

  • Bachy, Victor, Jacques Feyder։ artisan du cinéma, 1885-1948, (Louvain։ Librairie universitaire, 1968) (ֆրանսերեն)
  • Feyder, Jacques and Rosay, Françoise, Le cinéma, notre métier, (Genève։ A. Skira, 1944)(ֆրանսերեն)
  • Ford, Charles, Jacques Feyder, (Paris։ Seghers, 1973)(ֆրանսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png