Ժակ Պրիմո Նաթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժակ Պրիմո Նատանից)
Ժակ Պրիմո Նաթան
Жак Примо Натан
Ծնվել էհոկտեմբերի 28, 1902(1902-10-28)
Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էմարտի 3, 1974(1974-03-03) (71 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունտնտեսագետ, գրականության պատմաբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[1], Գրականության պատմություն[1], տնտեսագիտություն[1] և քաղաքականություն[1]
ԱնդամակցությունQ12295897?
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Գեորգի Դիմիտրովի շքանշան
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն

Ժակ Պրիմո Նաթան (հոկտեմբերի 28, 1902(1902-10-28), Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն - մարտի 3, 1974(1974-03-03), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի պատմաբան և տնտեսագետ, Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1961), գիտության ժողովրդական գործիչ (1965), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)։ Բուլղարական կոմկուսի անդամ 1920 թվականից։

Տնտեսագիտական կրթությունն ստացել է Մոսկվայում (1926-1930), որտեղ գտնվում էր տարագրության մեջ։ 1945-1947 թվականներին եղել է Հայրենական ճակատի Ազգային կոմիտեի անդամ, 1949-1952 թվականներին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի գիտության և արվեստի գործերի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1945 թվականից՝ պրոֆեսոր, քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1952-1962 թվականներին՝ Բարձրագույն տնտեսագիտական ինստիտուտի (Սոֆիա) ռեկտոր։ 1949 թվականից «Իստորիչեսկի պրեգլեդ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ Հեղինակ է Բուլղարիայի ժողովրդական տնտեսության պատմության, քաղաքատնտեսության, Բուլղարիայի XIX դարի ազգային ազատագրական շարժման և Բուլղարիայի կոմկուսի պատմության վերաբերյալ աշխատությունների։ Դիմիտրովյան մրցանակ (1950, 1966)։ Պարգևատրվել է Գ․ Դիմիտրովի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 196