Ժակ Իվ Կուստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Իվ Կուստո
ֆր.՝ Jacques-Yves Cousteau
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա
Մահացել էհունիսի 25, 1997(1997-06-25)[1][4][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՆավալ դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտությունկենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, կինեմատոգրաֆ, նորարար, լուսանկարիչ, կոնսերվացիոնիստ, օվկիանոսագետ, գրող, գյուտարար, սցենարիստ, Officer of the French Navy, ծովային կենսաբան, ճարտարագետ, կենսաբան, կինոռեժիսոր, world traveler և պրոդյուսեր
ԱմուսինՍիմոնե Մելխիոր և Francine Cousteau?
Ծնողներհայր՝ Daniel Cousteau?, մայր՝ Elizabeth Cousteau?[5]
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն և seat 17 of the Académie française?
Պարգևներ և
մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ[7] Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր[15] Ռազմական խաչ 1939—1945 թթ. Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Officer of the Order of Maritime Merit Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6] Ազատության նախագահական շքանշան[8]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

BAFTA Academy Fellowship Award

Օսկար մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար

«Օսկար» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար

Հովարդ Փոթսի մեդալ

[9]

Գենեզիսի մրցանակ

Հիմնադրի մեդալ

[10]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[11]

Ազգային գյուտարարների փառքի սրահ

«Սիեռա» ակումբի Ջոն Մյուրի անվան մրցանակ

Քաջալերումից մինչև պրոգրես ընկերության Մեծ ոսկե մեդալ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

honorary doctorate of the Polytechnic University of Valencia?

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից[13] և

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[14]
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[16], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Academy of the Kingdom of Morocco for Royaume?[17]
ԵրեխաներՖիլիպ Կուստո, Jean-Michel Cousteau?, Diane Cousteau? և Pierre-Yves Cousteau?
Ստորագրություն
Изображение автографа
 Jacques-Yves Cousteau Վիքիպահեստում

Իվ Ժակ Կուստո (ֆր.՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա - հունիսի 25, 1997(1997-06-25)[1][4][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։

Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։

Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։

1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։

1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։

1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։

1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։

1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։

Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 511–512