Թևքածալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թևքածալ (նաև մանժետ), վերնաշապիկի կամ վերարկուի թևքի վերջավորությունը։ Ձևվում է առանձին կտորից։ Պտտվում է թևքի շուրջը և ամրանում կոճակով կամ ճարմանդով։ Հիմնականում լինում է երկու ձևի.
- Սովորական թևքածալ, ամենատարածված թևքածալն է։
- Կրկնակի թևքածալ, որը ծալվում է և կոճվում։
Սովորաբար ունի 5-10 սմ լայնություն։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թևքածալի կոճակներ կատեգորիայում։ |