Թռչնանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռչնանոց, գյուղատնտեսական թռչուններ աճեցնելու և պահելու շենք։ Ըստ թռչնի տեսակի, հասակի, մթերատվության ուղղության, պահվածքի ձևերի լինում են տարբեր թռչնանոցներ։ Մատղաշի աճեցման համար առավել նպատակահարմար են բրուդերհաուզները, մարտկոցային արտադրամասերը և ակլիմատիզատորները, իսկ մայրական հոտի համար՝ վանդակային և բացօդյա թռչնանոցները։ Թռչնանոցը սովորաբար միհարկանի կապիտալ շենք է, իսկ ածանների վերարտադրական հոտի համար երբեմն կառուցվում Է 4-6 հարկանի։ Թռչնանոցը ունենում Է ջրմուղ, կոյուղի, ջեռուցում, կերամատակարարման և օդափոխիչ հարմարանքներ։ Աշխատատար պրոցեսները մեքենայացված են։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 216