Թուքհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իչկերիյի զինանշանը՝ աստղերը խորհրդանշում են 9 թուքհումները

Թուքհում (թյուրքերենից թարգմանվում է որպես «ցեղ», «սերունդ»), չեչենների մոտ թեյփերի ռազմատնտեսական կամ ռազմաքաղաքական միավորում: Թուքհումների մեջ մտնող թեյփերը մեկ մյուսի հետ արյունակից կապ չունեն: Թեյփերը միավորվում են ընդհանուր խնդիրների թուծման համար. հակառակորդի հարձակումից պաշտպանվելու կամ տնտեսականա փոխհարաբերությունների ամրապնդման և այլ նպատակներով: Թուքհումը կոնկրետ տարածք էր զբաղեցնում, որը կազմված էր նրա կողմից փաստացի բնակեցված տարածքից, ինչպես նաև շրջակա տարածքներից, որտեղ այդ թուքհումի մեջ մտնող թեյփերը որսորդությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ էին զբաղվում: Ամեն թուքհումը խոսում էր և խոսում է վայնախերենի իր բարբառով:

Ի տարբերություն թեյփի, թուքհումը պաշտոնական ղեկավար չուներ: Այդպիսով, թուքհումը ավելի շատ նման էր հասարակական միավորման, քան կառավարական մարմնի:

Թուհումի գլխավոր մարմիններ էր ավագների խորհուրդը, որը կազմված էր թուքհումի բոլոր թեյփերի իրավահավասար ներկայացուցիչներից:

16-17-րդ դարերում ինը թուքհում է առաջացել[1]: Այժմ չեչենները բաժանված են այդ 9 թուքհումների, որոնց մեջ մտնում է մոտավորապես 100 թեյփ.

Գոյություն ունեն նաև նշված թուքհումների մեջ չմտնող թեյփեր:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Мамакаев М. Чеченский тейп (род) в период его разложения. Грозный, 1973. Перепечатка главы «Чеченский тейп»// ред. Ю. А. Айдаев Чеченцы. История, современность М.: «Мир Твоему Дому» 352 стр. 1996 ISBN 5-87553-005-7