Պողոս առաքյալի նամակը Հռոմեացիներին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թուղթ առ Հռոմեացիսից)
Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին (գրաբար` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին Պողոս առաքյալի կողմից գրված նամակ, որը զետեղված է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը: Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին: Գրվել է շուրջ 55-57թթ.: Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար: