Թութակ (երաժշտական գործիք)
Թութակ (անգլ.՝ fife, ֆր.՝ fifre, գերմ.՝ Schwegel), փողային երաժշտական գործիք է, որն իր կառուցվածքով և հնչողությամբ շատ նման է պիկոլոյին: Այն օգտագործվում է հիմնականում քայլերգերում:
Պատմությունը և օգտագործումը [խմբագրել]
Թութակը հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից: Այն սովորականում ունի վեց կամ յոթ անցք: Թութակը լարված է մի բեմոլում, ռեում կամ սի բեմոլում: Քանի որ գործիքը փոքր է, այն պարունակում է երկուս ու կես օկտավա: Հմուտ նվագողները կարող են կատարել որոշ տոնայնական փոփոխություններ:
Գործիքը օգտագործվել է բավական հին դարաշրջաններից: 14-րդ և 15-րդ դարերում այն օգտագործել են տարբեր թագավորների զորաբանակներում: Զինվորերը բանակում թութակ նվագելուց հետո ետ էին վերադառնում իրենց գյուղերը և այնտեղ նույնպես նվագում էին իրենց սովորած ռազմական քայլերգերի եղանակները: Այս երաժշտական բանավոր փոխանակումից առաջացել է մի անսմաբլ, որը պարունակում է թութակ և մեծ և փոքր թմբուկներ:
Տարբեր գյուղերում և քաղաքներում օգտագործվել են թութակներ այլ գործիքների նվագակցությամբ: Այժմ այս գործիքը օգտագործվում է ռազմական նվագախմբերում և տարբեր ազգերի տոնական երաժշտություններում:
Թութակը իր նկարներից մեկում պատկերել է նաև Էդուարդ Մանեն («Թութակ նվագող տղան»):