Թորստեյն Վեբլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորստեյն Վեբլեն
Thorstein Veblen
Ծնվել էհուլիսի 30, 1857(1857-07-30)[1][2][3][…]
Cato, Վիսկոնսին
Մահացել էօգոստոսի 3, 1929(1929-08-03)[2][3][4][…] (72 տարեկան)
Մենլո պարկ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նորվեգիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ, գրող և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Միսուրիի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և New School for Social Research?
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան, Կառլթոն քոլեջ (1880) և Եյլի համալսարան (1884)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5] և նորվեգերեն[6]
Գիտական ղեկավարWilliam Graham Sumner?[7]
Եղել է գիտական ղեկավարՋորջ Սթոքինգ[7] և Հերբերտ Դավենպորտ[7]
Հայտնի աշակերտներKatharine Bement Davis?
Պարգևներ
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Thorstein Veblen Վիքիպահեստում

Թորստեյն Վեբլեն Բունդե (անգլ.՝ Thorstein Bunde Veblen, հուլիսի 30, 1857(1857-07-30)[1][2][3][…], Cato, Վիսկոնսին - օգոստոսի 3, 1929(1929-08-03)[2][3][4][…], Մենլո պարկ, Կալիֆոռնիաամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, գրող-հրապարակախոս։ Քաղաքական տնտեսության մեջ ինստիտուցիոնալ միտումների հիմնադիր։ Փիլիսոփայության դոկոտոր (1884) է։ Դասավանդել է Կորնելի (1890—1892), Չիկագոյի (1892—1906), Ստենֆորդի (1906—1909) համալսարաններում, Միսսուրի նահանգի համալսարանում (1910—1917)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Theory of the leisure class, 1924

Թ. Վեբլենը ծնվել է նորվեգացի գաղթածների ընտանիքում, ովքեր գաղթել էին ԱՄՆ 19-րդ դարի 1840-ական թթ. վերջին։ 1847 թ. 17 տարեկանում Թորստեյնը ընդունվել է Նորթֆիլդի Քարլթոնի քոլեջ, որը նա ավարտեց մեկ տարի շուտ՝ հանձնելով արտաքին քննություն։ 1880 թ.՝ քոլեջն ավարտելուց հետո նա ստացավ ուսուցչի աշխատանք Մեդիսոն նահանգում, բայց մեկ տարի հետո դպրոցը փակվում է, ու նա դառնում է գործազուրկ և տեղափոխվում է հոր ֆերմա։ Մեկ տարի անց նա ընդունվում է Ջոն Հոպկինսի համալսարան, որտեղ սովորում է փիլիսոփայություն և քաղաքական տնտեսագիտություն։ Համալսարանում Վեբլենը սովորում է միայն կես կիսամյակ և չի ստանում սպասվող աստիճանը։ Հայրը վարկ է վերցնում բանկից և Վեբլենը ընդունվում է Յելի համալսարան, որն ավարտում է 1884 թ. գերազանցությամբ՝ պաշտպանելով «Հաշվեհարդարի բարոյական հիմքերը» (անգլ.՝ Ethical Grounds of a Doctrine of Retribution) դիսերտացիան։ 1892-1906 թթ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, հետագա տարիներին աշխատել է Սթենֆորդի և Միսուրիի համալսարաններում, դարձել է Սոցիալական հետազզոտությունների նոր դպրոցի հիմնադիրներից մեկը Նյու Յորքում։ Եղել է «Քաղաքական տնտեսության ամսագրի» խմբագիրը (անգլ.՝ «Journal of Political Economy»)։ Մի շարք հիմնարար տնտեսագիտական և սոցիալական աշխատանքների հեղինակ է։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբլենը գտնում էր, որ շուկայական տնտեսության մեջ սպառողները ենթարկվում են բոլոր տեսակի սոցիալական և հոգեբանական ճնշումների, որոնք ստիպում են նրանց ընդունել ոչ խելամիտ որոշումներ։ Հենց Վեբլենի շնորհիվ տնտեսագիտության տեսության մեջ հայտնվել է «ցուցադրական սպառում» հասկացությունը, որը ստացել է «Վեբլենի էֆեկտ» անվանումը։

Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բիզնես ձեռնարկությունների տեսություն» (անգլ.՝ The Theory of Business Enterprise, 1904)։
  • «Հմտության բնազդ» (անգլ.՝ The Instinct of Workmanship, 1914),
  • «Կայսերական Գերմանիան և արդյունաբերական հեղափոխությունը» (անգլ.՝ Imperial Germany and the Industrial Revolution, 1915),
  • «Աշխարհի բնույթի և նրա սպասարկման պայմանների ուսումնասիրությունը» (անգլ.՝ An Inquiry into the Nature of Peace and the Terms if its Perpetuation, 1917),
  • «Բարձրագույն կրթությունը Ամերիկայում» (անգլ.՝ The Higher Learning in America, 1918),
  • «Ձեռնարկատետրերը և պարզ մարդը» (անգլ.՝ The Vested Interests and the Common Man, 1919),
  • «Ինժեներները և գնանշումների համակարգը» (անգլ.՝ The Engineers and the Price System, 1921),

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորստեյն Վեբլեն» հոդվածին։