Թորոս Վեզիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Վեզիրյան
Ի ծնեԹորոս Վարդանի Վեզիրյան
Ծնվել է1911
ԾննդավայրԱշխաբադ, Թուրքմենստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950)
Մասնագիտություննկարիչ

Թորոս Վարդանի Վեզիրյան (1911, Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը, 1950 թվականին՝ Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի նկարչական ֆակուլտետը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գլխավոր գործերից են՝ «Ձկնորսական ծովաքարշ», «Ամպամած օր», «Վլադիմիր նավահանգիստը», «Ձմեռ», «Ծայրագույն հյուսիս. աղջամուղջ», «Լենին», «Ատոմանավը Կոլսկի ծովածոցում»։ Ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան