Թորթում գետ է Հայկական լեռնաշխարհում, Օլթիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2100 կմ²։ Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Դուրս գալով լճից առաջացնում է 45 մ լայնությամբ և մոտ 48 մ բարձրությամբ եռաստիճան ջրվեժ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Թորթումի ավազանը Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերից է։ Անտառածածկ է, շատ են անդնդախոր ձորերը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 206)։