Թոռնտոն Ուայլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thornton Wilder (1948).jpg

Թոռնտոն Ուայլդեր (անգլ.՝ Thornton Niven Wilder, 1897թ. ապրիլի 17 - 1975թ. դեկտեմբերի 7), ամերիկացի գրող։

Ճանաչվել է «Կաբալա» (անգլ.՝ The Cabala, 1926) վեպով։ «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» (The Bridge of San Luis Rey, 1927, Պուլիտցերյան մրցանակ, 1928) վիպակում և «Անդրոսցի կինը» (անգլ.՝ The Woman of Andros, 1930) վեպում, դիմելով պատմական անցյալին, Ուայլդերը փորձել է պարզել մարդկային էության մնայուն ու անփոփոխ հատկանիշները։ «Երկինքն իմ նշանակման վայրն է» (անգլ.՝ Heaven’s My Destination, 1934) վեպում, «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) պիեսում արտացոլել է ժամանակակից կյանքը։ Կենցաղային կատակերգության օրինակ է «Խնամախոսուհին» (1939) պիեսը։

1948-ին հրատարակվել է Ուայլդերի «Մարտյան իդոսներ» (անգլ.՝ Ides of March) նշանավոր վեպը։ 1967-ին, շուրջ 20-ամյա լռությունից հետո, Ուայլդերը հանդես է եկել սոցիալական և բարոյական հրատապ խնդիրներ առաջադրող «Ութերորդ օրը» (անգլ.՝ The Eighth Day) վեպով։ Գրողի հումանիզմի լավագույն արտահայտություններից է «Թեոֆիլ Նորթ» (անգլ.՝ Theophilus North, 1973) վեպը։

Ուայլդերի ստեղծագործությանը բնորոշ են ռեալիստական մեծ ընդգրկումներն ու փիլիսոփայական ընդհանրացումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png