Թոնի Քերթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոնի Կերթիսից)

Թոնի Քերթիս (անգլ.՝ Tony Curtis, իսկական անունը՝ Բերնարդ Շվարց (Bernard Schwartz); 1925թ. հունիսի 3, Նյու-Յորք - 2010թ. սեպտեմբերի 29, Հենդերսոն (Նևադա)), ամերիկացի դերասան, լայն ճանաչում է գտել 50-60-ական թթ.։ Քերթիսը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում (առաջին անգամ՝ 1944թ «Criss Cross» կինոնկարում), աշխատել է հանրահայտ ռեժիսորներ Սթենլի Կուբրիկի, Ռոման Պոլանսկիի և Բլեյք Էդվարդսի հետ։ Քերթիսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ջազում միայն աղջիներ են» ֆիլմը, որտեղ նկարահանվել են նաև Մերիլին Մոնրոն և Ջեք Լեմոնը, «Մեծ մրցավազքեր» կատակերգությունը և «Սպարտակ»պատմականֆիլմը։