Թոմլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոմնաից)
Գյուղ
Թոմլա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներԴոմլա, Դոմնա, Թոմլա Հայկական, Թոմլայի, Թոմլիա, Թոմլյա, Թոմլյայի, Թոմլու, Թոմնա, Թոմնան, Կիրզի Սուֆլա, Տոմլա, Տոմլյա, Տոմլյաջիկ, Տոմնա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թոմլա (Աշխարհ)##
Թոմլա (Աշխարհ)

Թոմլա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 10 կմ հյուսիս, Ճորոխ գետի միջին հոսանքի ձախ կողմում, Բալախոռի դաշտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվեց, իսկ բնակչությունը կոտորովեց կամ բռնությամբ տեղահանվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 30, 1909 թվականին՝ 50, իսկ 1915 թվականին՝ 57 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմլան ուներ 1266 թվականին կառուցված Ս. Համբարձում եկեղեցին։ Գյուղի մոտակայքում գտնվում էին Ս. Թեոդորոս, Ս. Խաղճունյաց և Ս. Վարզահան վանքերը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան, որտեղ ուսանում էին 50 աշակերտ և դասավանդում էին 2 ուսուցիչ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 469

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 434