Թոմի Գան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմի Գան
Tommy Gunn
Tommy Gunn 2010-05-14a.jpg
Ծնվել է մայիսի 13, 1967 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Ջերսի
Ազգություն Ամերիկացի
Աշխատանք Դերասան

Թոմի Գան (անգլ.՝ Tommy Gunn, ծնվ.՝ 1967թ. մայիսի 13, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պոռնոգրաֆիկ դերասան։

Կենսագրություն[խմբագրել]

Թոմի Գանը ծնվել է 1967 թվականի մայիսի 13-ին Նյու Ջերսիում, ԱՄՆ։ Իր երիտասարդության տարիներին նա զբաղվել է բոդիբիլդինգով, որից հետո մասնակցել է տեղի բարերից մեկում անցկացվող սեքսուալ մարմին մրցույթին, սակայն հանդիպելով մի մարդու ով նրան առաջարկում է դառնալ մերկապարող, Թոմին որոշում է թողնել մրցույթը։ Ավելի քան 10 տարի գիշերային ակումբներում նա աշխատում է որպես մերկապարող։

2004 թվականի փետրվարին նա սկսում է պոռնո դերասանի կարիերան և արդեն հաջորդ տարի AVN մրցանակաբաշխությունում ճանաչվում է լավագույն նորեկ դերասան։ 2006-ին նույն մրցանակաբաշխությունում Ծովահեններ ֆիլմում մարմնավորած իր դերի համար նա ստանում է լավագույն աջակցող դերասանի մրցանականը, իսկ 2007-ին ճանաչվում է տարվա դերասան։

2009 թվականի օգոստոսին թողարկվում է 130 րոպե տևողությամբ նրա սեփական պոռնո ֆիլմը, որտեղ նա կատարում է դերասանի և ռեժիսորի աշխատանք։ [1]

2011-ին XBIZ մրցանակաբաշխությունում նա ճանաչվել է տարվա լավագույն դերասան կոչմանը։

Բացի պոռնոգրաֆիկ ֆիլմերից, Թոմին նաև նկարահանվել է մի քանի այլ ժանրի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2010 թվականին նա նկարահանվել է Entourage հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի սերիաներից մեկում։ [2] 2013-ին նա ստացել է մի փոքրիկ դեր ռեժիսոր Դևիդ Հեյթերի Wolves սարսափ ժանրի ֆիլմում։

2012 թվականին Թոմին բացեց իր սեփական ներքնազգեստի հավաքածուն։

Անձնական կյանք[խմբագրել]

2005-ից 2008 թվականը Թոմին ամուսնացած է եղել պոռնո դերասանուհի Ռիտա Ֆալտոյանոյի հետ։

Մրցանակներ[խմբագրել]

  • 2005 AVN Award - Լավագույն նորեկ
  • 2006 AVN Award - Լավագույն աջակցող դերասան
  • 2006 AVN Award - Լավագույն զույգերի սեքս
  • 2007 AVN Award - Տարվա դերասան
  • 2007 AVN Award - Լավագույն օրալ սեքս
  • 2007 AVN Award - Լավագույն խմբակային սեքս
  • 2007 AVN Award - Լավագույն POV սեքս
  • 2011 XBIZ Award - Տարվա դերասան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Alison Hart (2009-09-23)։ «Tommy Gunn Interview»։ pornochromatic։ http://pornochromatic.com/tommy-gunn-interview/։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23–ին։ 
  2. Ariana Rodriguez (2010-06-29)։ «Porn Star Tommy Gunn Lands Role on ‘Entourage’ - XBIZ Newswire»։ XBIZ։ http://www.xbiznewswire.com/view.php?id=122298։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9–ին։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg