Թոմա Բալվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմա Բալվե
ֆր.՝ Thomas Balvay
Ծնվել էփետրվարի 2, 1888(1888-02-02)
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհուլիսի 15, 1945(1945-07-15) (57 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Թոմա (Ժորժ) Բալվե (ֆր.՝ Thomas (Georges) Balvay, փետրվարի 2, 1888(1888-02-02), Փարիզ - հուլիսի 15, 1945(1945-07-15)), ֆրանսիացի ֆուտբոլային մրցավար։ Որպես գլխավոր մրցավար վարել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության «Բրազիլիա-Բոլիվիա» (4-0) հանդիպումը։ Սպասարկել է նաև Ֆրանսիայի գավաթի 1926 և 1928 թթ. խաղարկությունների հանդիպումներ, ինչպես նաև միջազգային ընկերական հանդիպումներ։

Բալվեի անվան տարբեր տվյալներ են հաղորվում. ՖԻՖԱ-ի աղբյուրներում նշվում է որպես Թոմա, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում՝ Ժորժ, այլ աղբյուրներում՝ Ջոն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]