Թոմաս Դեքեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Դեքեր (անգլերեն` Thomas Dekker, 1572 - 1632, օգոստոսի 25), անգլիացի դրամատուրգ:
Հեղինակել է կենցաղային կատակերգություններ և դրամաներ` «Հաճելի կատակերգություն հին Ֆորտունատայի մասին» (1600), «Կոշկակարի տոնը կամ Փառավոր արհեստ» (1600), «Առաքինի պոռնիկը» (1604): Գրել է նաև պամֆլետներ, «Հիմարի այբուբենը» սատիրան (1609):[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ 463։