Թշնամուն չի հանձնվում մեր հպարտ «Վարյագը»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վարյագը» ծովամարտից հետո

Թշնամուն չի հանձնվում մեր հպարտ «Վարյագը» (ռուս.՝ Врагу не сдаётся наш гордый «Варяг»), ավստրիացի բանաստեղծ Ռուդոլֆ Գրեյնցի խոսքերով (թարգմանիչ՝ Եվգենիա Ստուդենսկայա) գրված «Վարյագ» հածանավի և «Կորեեց» հրետանավակի քաջագործությանը նվիրված երգ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ռուսական տորմիղի «Վարյագ» հածանավը և «Կորեեց» հրետանավակը անհավասար մարտ են սկսել ճապոնական վեց հածանավերի և ութ ականակիրների դեմ Չեմուլպո ծովախորշի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ վնասված «Վարյագը» կորցրեց մարտը շարունակելու հնարավորությունը և վերադարձավ նավահանգիստ, նավի անձնակազմը խորտակում է այն, իսկ հրետանավն էլ պայթեցվում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]