Թխկի թաթարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի թաթարական
Թխկի թաթարական
Թխկի թաթարական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի թաթարական (A. tataricum)
Միջազգային անվանում
Acer tataricum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թխկի թաթարական (լատին․՝ Acer tataricum), թխազգիների ընտանիքին պատկանող, 8-10 մ բարձրությամբ թուփ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն օվալաձև պսակով ծառ է կամ խոշոր թուփ՝ մինչև 8 մ բարձրությամբ, մուգ մոխրագույն, հարթ կեղևով ։ Տերևները ձվաձև են, վառ կարմրավուն, ունեն 5-10 սմ երկարություն։ Ծաղիկներն անշուք են, պտուղները թևանման են 3-4 սմ երկարության, ունեն կարմիր գունավորում, որի շնորհիվ ամռանը (հունիս-հուլիս) առաջացնում են ծաղկային իլուզիա և ինքնատիպ շուք են հաղորդում կանաչ տնկարկներին։ Հաջողությամբ բազմանում է սերմերով։ Թխկու այս տեսակը չորադիմացկուն է, ցրտադիմացկուն, ստվերատար, գազադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ընձյուղները կարմրադարչնագույն են, անկյունավոր։ Տերևներն ունեն 6-10 սմ երկարություն և 3-7 սմ լայնություն, ձվաձև են, որոշ չափով ձգված կամ կլորավուն, սովորաբար ամբողջաեզր, երբեմն՝ բլթակավոր, կրկնակի սղոցաեզր, վերևից մուգ կանաչ, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Ծաղիկները գտնվում են մազանման ծաղկակիրների վրա՝ հավաքված խիտ հուրաններում։ Բաժակաթերթիկները դեղնականաչ են, պսակաթերթիկները՝ սպիտակ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում (արևմտյան, Նախակովկաս, արևմտյան Չերքեզիա, Կոլխիդա), Եվրոպայում, Ղրիմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը, 1983

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծ.Ա.Գրիգորյան Գեղազարդ պարտիզագործություն
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի թաթարական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի թաթարական» հոդվածին։