Թիմ Արմենիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Թիմ Արմենիա» (անգլ.՝ Team Armenia), հայկական շախմատային օնլայն ակումբ Chess.com շախմատային կայքում (Chess.com-ը օնլայն շախմատի ամենահայտնի հարթակն է իր ավելի քան 10.000.000 գրանցված անդամներով)։ Ակումբը հիմնադրվել է 2008 թ. հոկտեմբերի 25-ին, մասնակցում է Chess.com կայքի ամենահայտնի մրցաշարերին՝ World League, Euro League, Chess960 World League: 2013 թվականից սկսած մրցաշարերի արդյունքները հնարավոր է տեսնել հետևյալ կայքում՝ chessleagues.com: «Թիմ Արմենիան» իր հաջողություններով Chess.com կայքի ազգային առաջատար ակումբներից մեկն է։
«Թիմ Արմենիա»-ի նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թիմ Արմենիա»-ի գլխավոր նվաճումներն են
- 2011 թ. «World League» 2-րդ դիվիզիոն, 3-րդ հորիզոնական,
- 2012 թ. «Euro League» 2-րդ դիվիզիոն, 1-ին հորիզոնական,
- 2012 թ. «World League» 1-ին դիվիզիոն, 1-ին հորիզոնական,
- 2012 թ. «Chess960 World League» 1-ին հորիզոնական,
- 2013 թ. «Euro League» 1-ին դիվիզիոն, 2-րդ հորիզոնական,
- 2013 թ. «World League» 1-ին դիվիզիոն, 2-րդ հորիզոնական Արխիվացված 2016-03-06 Wayback Machine,
- 2013 թ. «Chess960 World League» 1-ին դիվիզիոն, 1-ին հորիզոնական(չաշխատող հղում),
- 2014 թ. «Euro League» 1-ին դիվիզիոն, 1-ին հորիզոնական,
- 2014 թ. «Chess960 World League» 1-ին դիվիզիոն, 1-ին հորիզոնական Արխիվացված 2015-02-03 Wayback Machine,
- 2014 թ. «World League» 1-ին դիվիզիոն, 1-ին հորիզոնական Արխիվացված 2014-07-24 Wayback Machine
- 2015 թ. «Chess960 World League» 1-ին դիվիզիոն, 2-րդ հորիզոնական Արխիվացված 2015-12-23 Wayback Machine
Անդամագրությունը թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմի անդամ կարող են դառնալ Chess.com կայքում գրանցված միայն ազգությամբ հայ օգտատերերը։ Գրանցման հայտն ընդունվում է թիմի գլխավոր էջից, որին կարճ ժամանակում արձագանքում են թիմի ադմինիստրատորները։
Թիմի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թիմ Արմենիա»-ում գրանցված են ավելի քան 1200 օգտատերեր, որոնցից առավել ակտիվորեն մասնակցում են մոտ 230-ը։ Նրանց կազմում են տարբեր տարիքային խմբերի ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստներ։ Վերջիններիս թվում են Մելիքսեթ Խաչիյանը, Դավիթ Պետրոսյանը, Տաթև Աբրահամյանը և այլք։ Թիմի անդամների գերակշիռ մասը բնակվում է Հայաստանում, սակայն անդամներ կան նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Կանադայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Ավստրիայից։