Թիլ Լինդեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թիլլ Լինդեմանից)
Picto infobox music.png
Թիլ Լինդեման
Հիմնական տվյալներ
Ծնվել է հունվարի 4, 1963 (1963-01-04) (51 տարեկան), Լայպցիգ, {{{2}}} Գերմանիա
Ժանրեր Neue Deutsche Härte, ինդաստրիալ-մետալ, ալտերնատիվ մետալ
Գործունեություն 1990–ներկա
Լեյբլ Motor Music, Universal
Կապված Rammstein
Կայք rammstein.de

Թիլլ Լինդեման (գերմ.՝ Till Lindemann; ծնվել է 1963թ. հունվարի 4-ին Լայպցիգում, Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Rammstein NDH-խմբի մեներգիչն է և տեքստերի հեղինակը։ Մասնակցել է Apocalyptica և Puhdys խմների որոշ երգերի ձայնագրությանը։ «Messer» բանաստեղծությունների հավաքածուի հեղինակն է։ Մի քանի անգամ նկարահանվել է կինոնկարներում։ Լինդեմանը ունի հզոր և արձագանք առաջացնոց Բաս ձայն։

Կենսագրություն[խմբագրել]

Թիլլ Լինդեմանը ծնվել է 1963 թ.-ին Լայպցիգում։ Նրա հայրն էր գրող, բանաստեղծ Վեռներ Լինդեմանը (շուրջ 40 գրքի հեղինակ), որի հետ Թիլլը շատ լարված հարաբերությունների մեջ էր։ Հայրը ցանկություն ուներ, որ իր որդին բանաստեղծ դառնա, և որոշ չափով դա իրականանում է՝ Թիլլը ոչ միայն Ռամշտայն խմբի երգերն է գրում, այլ նաև տպագրում է իր ստեղծագործությունների հավաքածուն։ Մայրը՝ Բրիգիտը, լրագրող էր, 1992-2002 թթ.-ին աշխատել է ռադիոյում, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Ունի իրենից 6 տարով կրտսեր քույր։

Մանկական տարիները Թիլլն անց է կացրել Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շվերին քաղաքում։ Երբ նա 12 տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, մայրը երկրորդ անգամ ամուսնանում է ԱՄՆ քաղաքացու հետ։

Մանկության կեսը անցկացնելով Վենդիշ-Ռամբով գյուղում` Թիլլը նաև սովորում է տիպիկ գյուղական մասնագիտություններ։ Նա նաև հմտանում է ատաղձագործի և զամբյուղներ պատրաստելու գործերին։

Թիլլը վաղ հասակից լող եր պարապում։ 10 տարեկանում նա ընդունվում է մարզական դպրոց, որը պահեստայիններ էր պատրաստում Արևմտյան Գերմանիայի հավաքականի համար, և փայլուն ավարտում դպրոցը 1980-ին։ 1978 թ.-ին ԳԴՀ-ի հավաքականի անդամ էր Եվրոպայի կրտսերների առաջնության ժամանակ։ Նա պետք է մասնակցեր 1980թ. Մոսկվայում կայացած ամառային Օլիմպիական խաղերին, բայց դա նրան չհաջողվեց։ Նրա լողորդի կարիերան ավարտվեց այն բանից հետո, երբ Իտալիա մրցումների համար ժամանելու ժամանակ իր ընկերուհու հետ լքում է հյուրանոցը՝ Հռոմը տեսնելու նպատակով, քանի որ նախկինում Թիլլը հնարավորություն չէր ունեցել արտերկիր մեկնելու։ Անհաջողությունից փախչել չկարողացավ՝ Գերմանիա վերադառնալուն պես նրան հարցաքննության կանչեցին "Շտազի"-ից (ԳԴՀ անվտանգության ծառայություն)։ Բայց Թիլլը լողը լքեց ոչ միայն Շտազիի պատճառով՝ հիմնական պատճառ հանդիսացավ մարզման ժամանակ ստացած փորի մկանների վնասվածքը։

Թիլլ Լինդեմանը ամուսնալուծված է, ունի երկու դուստր՝ Նելե և Մարի-Լուիզա։ 2007-ին իր ավագ դուստր Նելեն որդի է ունեցել Ֆրից Ֆիդել անունով։ Թիլլի հայրը մահացել է 1993 թվականին, այնպես էլ չտեսնելով որդու հաջողությունները։ Ըստ տարածված լուրերի՝ ուժեղ հարբելուց, այն էլ եկեղեցում։ Դրանից ելնելով ենթադրվում է, որ Ռամշտայնի առաջին ալբոմում տեղ գտած «Heirate mich» (հայերեն՝ Ամուսնացիր ինձ հետ) երգը նվիրված է այդ իրադարձությանը։

Այդ ժամանակահատվածում Թիլլը սերտ ընկերություն էր անում Ռիխարդ Քրուսպեի հետ, և հենց Ռիխարդն է իրեն առաջարկում երգել իր նոր խմբում, որը վաղուց երազել է ստեղծել։ Թիլլը շատ է զարմանում այդ խնդրանքից, քանի որ նա իր մոտ չէր նկատել վոկալային ունակություններ։ Բայց Ռիխարդը պնդեց, ասելով որ բազմիցս լսել է, թե ինչպես է նա երգել զամբյուղներ պատրաստելիս, և որ իրենից շատ լավ երգիչ կստացվի։ Թիլլը ընդունեց առաջարկը։ Մինչ Ռամշտայն խմբի առաջանալը` նա արդեն ուներ երաժշտի փորձ` հանդիսանալով First Arsch պանկ-ռոք խմբի թմբկահարը։

Ձայնադարան[խմբագրել]

Rammstein խմբի կազմում՝

Ֆիլմադարան[խմբագրել]

  • 2006 - «Anakonda im Netz» (վավերագրական ֆիլմ Ռամշտայն խմբի մասին)
  • 2004  - «Vinzent» (կենդանիների իրավունքների պաշտպանի դերում)
  • 2003  - «Amundsen der Pinguin» (Վիկտոր)
  • 1999  - «Pola X» (երաժշտի դերում)

Բիզնես[խմբագրել]

«New Rock» մոդայիկ կոշիկներ արտադրող ֆիրմայի համասեփականատեր է։

Հետաքրքիր է[խմբագրել]

  • Թիլլ Լինդեմանը աթեիստ է.[1]
  • Թիլլը ամբիդեկսթեր է՝ հավասար կարողանում է օգտվել, ընդ որում նաև գրել, երկու ձեռքերով։
  • 2011 թվ. սեպտեմբերին Թիլլը նկարահանվել է Knorkator խմբի Du Nich տեսահոլովակում։
  • Թիլլն ունի հատուկ նշաններ՝ ծակված է ձախ ականջը և ունի դաջվածք հետույքին։[2]

Ծանուցումներ[խմբագրել]