Թիգան Փրեսլի
Թիգան Փրեսլի (անգլ.Teagan Presley), պոռնոգրաֆիկ ֆիլմերի ամերիկացի դերասանուհի։
Ծնվել է 1985-ի հուլիսի 24-ին, ԱՄՆ-ում: Եղել է ընտանիքի ավագ զավակը և օգնել է ծնողներին երեք քրոջը և երեք եղբորը դաստիարակելուն: Յոթ տարի զբաղվել է մարմնամարզությամբ և պարերով: Տասնհինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսիի Վիեխո (Կալիֆոռնիայի նահանգ): Մինչև պոռնոդերասանուհու կարիերան մի քանի տարի սովորել է քոլեջում:
Փրեսլին ապրում էր մի երիտասարդի հետ, որը գործազուրկ էր: Որպեսզի ապրուստի միջոցներ հայթայթի 18 տարեկանում սկսում է նկարահանվել պոռնոֆիլմերում: Կարիերայի առաջին ութ ամիսներին նկարահանվում է 70 հոլովակում, որոնցից շատերը անալ սեքսի դերեր էին:
2004-ի վերջին Փրեսլին ստորագրում է երեք տարվա բացառիկ պայմանագիր Digital Playground պոռնոկենտրոնի հետ:
2005-ի նոյեմբերի 11-ին Փրեսլին ունենում է Յորդանի անունով աղջիկ: 2007-ի նոյեմբերին ամուսնանում է Թայլեր Դերդենի հետ, իսկ արդեն մայիսին ծնվել էր Թիգանի երկրորդ դուստրը: 2008-ի հուլիսին պոռնոաստղը ամուսնալուծվում է Թայլեր Դարդենից: Ենթադրվում է, որ պատճառը նույն տարվա սեպտեմբերին ծանոթությունն էր Ջոն Լեմոնի հետ:
2008-ի նոյեմբերին արված Թիգանի լուսանկարը զարդարում է Penthouse-ի 2009-ի հունվարի թողարկման շապիկը:
2009-ին Փրեսլին և նրա կողակից Ջոն Լեմոնը բացում են իրենց սեփական ստուդիան, որը կոչվում է Skin Worxxx:
Թիգան Փրեսլին բիսեքսուալ է: Նա հայտարարել է, որ սիրում է աղջիկներին, թեպետ կյանքում պետք է ունենալ մի քանի տղամարդ:
Հղումներ [խմբագրել]
- Թիգան Փրեսլիի կենսագրականը (ռուս.)