Թթվային անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթվային անձրևի առաջացումը

Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl),ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն

Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում Է ծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում Է բույսերը: Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից: Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH=2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH=3,5-4-ի դեպքերում: Թթվային անձրևների բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում:[1]

Հետևանքները[խմբագրել]

Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը։

Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է։ Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայաստանի բնաշխարհ, 2006թ, էջ 598