Թթենի (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թթենի (այլ կիրառումներ)
Թթենի
Ժանրպատմվածք
ՀեղինակԶորայր Խալափյան
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն

Թթենի, Զորայր Խալափյանի պատմվածքներից, որի հիման վրա 1979 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակերը բաժանող ցանկապատի մեջ աճել է մի վիթխարի թթենի, որ երկու հարևանների վեճի առարկան է։ Գասպարի հինգ տղաները Սամսոնի աղջիկներին չեն թողնում թութ քաղել, քանզի համոզված են, որ ծառն իրենցն է։ Այնինչ Սամսոնը պնդում էր, որ ծառն իր պապերն են տնկել։ Նույն վեճը կրկնվել է ամեն տարի, ծառն անցել է մեկին, հետո մյուսին։ Հերթական անգամ ծագում է նույն վեճը։ Բայց ամեն անգամ հաշտվում են ու միասին վայելում իրենց բակերի միջև կանգնած ծառի պտուղները։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ռեժիսոր Գենադի Մելքոնյանը պատմվածքի մոտիվներով նկարահանել է համանուն ֆիլմը։ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով ֆիլմում կատարում է Շուշանի դերը, պատմում է.

Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Մեր կինոն». «Թթենին»՝ մի բակի, մի տան ընդհանուր ուրախությունների առիթն ու ջերմության խորհրդանիշը - Life Panorama». life.panorama.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.